Norway Chess. Արոնյանը ու Կարուանան ոչ-ոքի խաղացին
ՍՊՈՐՏtert.am-ը գրում է.
Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում ընթանում է Altibox Norway Chess սուպերմրցաշարը:
Այսօր կայացան 6-րդ տուրի հանդիպումները: Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը մրցեց Ֆաբիանո Կարուանայի հետ: Պարտիան ավարտվեց 28-րդ քայլում` ոչ-ոքի արդյունքով:
Տուրի մյուս պարտիաներում միավորը կիսել են Անանդը և Մամեդյարովը, ինչպես նաև Նակամուրան և Վաշիե Լագրավը: Սո-Կարլսեն պարտիան դեռևս շարունակվում է:
Արոնյանը 6-րդ տուրից հետո 3 միավորով երկրորդ տեղում է: Առաջատարը դեռևս Կարլսենն է` 3.5 միավորով: