ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսլանդացի լրագրողը Հայաստանի վերաբերյալ զավեշտալի հարց է տվել ՌԴ ԱԳՆ պաշտոնյային

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և տպագրության դեպարտամենտի նախագահի տեղակալ Արտյոմ Կոժինի ճեպազրույցի ընթացքում իսլանդացի  լրագրողը Հայաստանի վերաբերյալ բացարձակ ապատեղեկատվություն պարունակող զավեշտալի հարց է հնչեցրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ճեպազրույցի ընթացքում լրագրողը նշել է, թե Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելուց հետո Նիկոլ Փաշինյանի հրամանագրերից մեկը եղել է մայիսի 9-ի տոնակատարությունները չեղարկելը, մինչդեռ Նիկոլ Փաշինյանի կողմից նման հրամանագիր չի եղել:

 

Ներկայացնում ենք լրագրողի և Արտյոմ Կոժինի հարցուպատասխանը:

 

«Հայաստանի վարչապետ պաշտոնում Նիկոլ Փաշինյանի առաջին հրամանագրերից մեկը եղել է մայիսի 9-ի տոնակատարության չեղարկումը: Նա «Հաղթանակի օր» անվանումը փոխել է «Հաշտեցման և համաձայնության օր» անվանմամբ՝ չնայած այն հանգամանքին, որ հայերը ևս շատ մարդ են կորցրել Հայրենական մեծ պատերազմի ընթացքում: Որևէ արձագանք կա՞ մայիսի 9-ը չեղարկելու և տոնակատարությունները մայիսի 8-ին անցկացնելու որոշմանը, ինչպես դա անում են Արևմուտքում»,- հարցրել է լրագրողը:

 

Արտյոմ Կոժինը պատասխանել է. «Հայրենական մեծ պատերազմում Հաղթանակի օրը եղել և շարունակում է մնալ սուրբ տոն նախկին Խորհրդային Միության բոլոր ազգերի համար: Բոլորը հիշում են այն գինը, որը Խորհրդային Միությունը վճարել է ֆաշիզմի նկատմամբ հաղթանակի հասնելու համար: Ինչ վերաբերվում է տոների անվանմանը, ապա տարբեր պետություններում կան ոչ մեծ տարբերություններ, սակայն դա չի փոխում տոնակատարությունների  էությունն ու ազգերի վերաբերմունքն այդ սուրբ ամսաթվի նկատմամբ: Հայ ազգը, որը նույնպես մեծ գին է վճարել ընդհանուր հաղթանակի հասնելու համար, ինչպես մեզ հետ միշտ նշել է այդ տոնը, այնպես էլ կշարունակի նշել»:

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից մայիսի 9-ի տոնակատարությունները չեղարկելու, Հաղթանակի օրն այլ անվամբ փոխարինելու և տոնակատարությունները մայիսի 8-ին անցկացնելու որևէ հրամանագիր չի եղել, հետևաբար իսլանդացի լրագրողի հարցը պարունակել է բացարձակ ապատեղեկատվություն Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular