Harley-Davidson ընկերությունն անհանգստանում է ԵՄ-ի պատասխան մաքսատուրքերի կապակցությամբ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆHarley-Davidson Inc.-ը զգուշացրել է իր վաճառքի վրա «զգալի ազդեցության» մասին այն բանից հտեո, երբ ԵՄ-ն հայտարարեց մի շարք ամերիկյան ապրանքների, այդ թվում մոտոցիկլների ներմուծման համար նախատեսվող պատասխան պատժամիջոցների մասին, հաղորդում է Reuters-ը:
«Մենք աջակցում ենք ազատ եւ արդար առեւտրին եւ ակնկալում ենք այս խնդրի արագ լուծումը: Մենք կարծում ենք, որ մեր ցանկացած խոշոր շուկաներում Harley-Davidson-ի մոտոցիկլների նկատմամբ պատժիչ, պատասխան մաքսատուրքերը զգալի ազդեցություն կունենան մեր վաճառքի, մեր դիլերների, մեր մատակարարների եւ մեր հաճախորդների վրա», - հայտարարել է Harley-Davidson-ը: