ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կտեսնեք մարդկանց, որոնց երազել եք հանդիպել». «Ոսկե ծիրան»-ի հիմնադիրները բացահայտեցին փառատոնի առաջին մանրամասները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հուլիսի 8-ին Երեւանում 15-րդ անգամ կմեկնարկի «Ոսկե ծիրան» կինոփառատոնը: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ փառատոնի կազմակերպիչներն ու ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը խոսեցին այս տարվա կինոթփառատոնի եւ ժյուրիի կազմի մասին:

«Ուրախությամբ պետք է նշեմ, որ ամռանը մայրաքաղաքն ակտիվ է լինելու, մանասնավորապես՝ այս տարի նշելու ենք «Ոսկե ծիրան» փառատոնի հոբելյանական մեկնարկը, որը տեւելու է 8 օր»,-նշեց Մշակույթի նախարարը:

Փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանն էլ  ասաց, որ փառատոնի այս տարվա դժվարությունների մասին կխոսի հետագա ասուլիսների ժամանակ, իսկ այսօր կարեւորեց նշել  հրավիրվածների կազմում տեղ գտած հայտնի կինոգործիչների մասին.

«Հյուրերի ցանկում կլինեն օսկարակիր, Կաննի, Բեռլինի փառատոնների դափնեկիրներ, ժամանակակից կինոյի մեծագույններ: Կտեսնեք մարդկանց, որոնց երազել եք հանդիպել»,-նշեց նա, սակայն փառատոնի այս տարվա հատուկ հյուրի անունը առայժմ նախընտրեց գաղտնի պահել:

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի ծրագրերի ղեկավար Միքայել Ստամբոլցյանն էլ խոսեց պրոֆեսիոնալ ժյուրիի կազմի մասին: Այսպիսով՝ խաղարկային ֆիլմերի ժյուրին այս տարի կնախագահի կրկնակի օսկարակիր, Կաննի միջազգային փառատոնի մրցանակակիր Ասղարֆարհարդին: Հանձնաժողովի կազմում են եվրոպական կինոշուկայի նախագահ Բեկի Պրոբսթը, ռուս ռեժիսոր Բորիս Խլեբնիկովը, ֆրանսիահայ կինոռեժիսոր Վալերի Մասադյանն ու ճանաչված օպերատոր Լերի Սմիթը:  Իսկ Վավերագրական ֆիլմերի ժյուրին կնախագահի ժամանակակից կինոյի նշանավոր կինոռեժիսոր Ճաո Լյանը: Ժյուրիի կազմում են ռեժիսոր, սցենարիստ Ալեքսեյ Վախրուշեւը, Լիտվայի երաժշտության եւ թատրոնի ակադեմիայի  պրոֆեսոր, ռեժիսոր եւ պրոդյոսեր Աուդրյուս Սթոնիսը, ռեժիսոր եւ պրոդյուսեր Բեն վան Լիսհաութը, միջազգային մի շարք կինոփառատոնների, այդ թվում «Ոսկե ծիրան»-ի մրցանակակիր, կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանը:

Այս տարի կինոփառատոնն ունենալու է 15 տարբեր խորագրեր կրող ազդագրեր, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է փառատոնի պատմությունը, ձեռքբերումներն ու մարտահրավերները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular