ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հուլիսի 8-ին կմեկնարկի հոբելյանական՝ 15-րդ «Ոսկե ծիրան»-ը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ամռանը մայրաքաղաքի մշակութային կյանքը կակտիվանա սպասված եւ նշանավոր իրադարձությամբ: Հուլիսի 8-ին կմեկնարկի հոբելյանական՝ 15-րդ «Ոսկե ծիրան»-ը եւ ութ օր շարունակ կմիավորի կինոփառատոնի երկրպագուներին:

Հայաստանում սիրված եւ երկրի սահմաններից դուրս ընդունված կինոփառատոնի մեկնարկի մասին ազդարարել են «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի, ՀՀ Մշակույթի նախարարության եւ կինոփառատոնի գլխավոր գործընկեր՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի ներկայացուցիչները:

Համատեղ կազմակերպված մամուլի ասուլիսի բանախոսներն էին ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնի հիմնադիրներ Հարություն Խաչատրյանը, Սուսաննա Հարությունյանը, Միքայել Ստամբոլցյանը եւ ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։ Կողմերը կարեւորել են տարիների գործակցության արդյունքը:

«Այս տարի փառատոնն առանձնակի կարեւորություն ունի, քանի որ այն հոբելյանական է: 15 տարվա ընթացքում մեր առաքելությունն իրագործելու ճանապարհին, մենք հավատարիմ ենք մնացել փառատոնի որդեգրած՝ «Մշակույթների եւ քաղաքակրթությունների խաչմերուկ» կարգախոսին: Փառատոնի կայացման գործում մեծ ներդրում են ունեցել  ՀՀ մշակույթի նախարարությունը եւ մեր գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ը: Ուզում եմ շնորհակալություն հայտնել  մեր բոլոր գործընկերներներին, որոնց շնորհիվ է նաեւ, որ «Ոսկե ծիրան»-ն այսօր տարածաշրջանի կարեւորագույն միջազգային մշակութային իրադարձություններից է եւ իր ուրույն տեղն ունի համաշխարհային կինոքարտեզի վրա»,- ասել է փառատոնի հիմնադիր Հարություն Խաչատրյանը։

Ասուլիսի ընթացքում  ներկայացվել են փառատոնի հիմնական՝ խաղարկային եւ վավերագրական միջազգային մրցութային ծրագրերի ժյուրիի նախագահները եւ կազմը։

Խաղարկային ֆիլմերի ժյուրին այս տարի կնախագահի կրկնակի օսկարակիր, Կաննի միջազգային կինոփառատոնի մրցանակակիր Ասղար Ֆարհադին (Իրան): Հանձնաժողովի կազմում են  Եվրոպական կինոշուկայի նախագահ Բեկի Պրոբսթը (Գերմանիա), ռուս ռեժիսոր Բորիս Խլեբնիկովը (Ռուսաստան),  ֆրանսահայ կինոռեժիսոր  Վալերի Մասադյանը (Ֆրանսիա), ճանաչված կինոօպերատոր Լերի Սմիթը (Միացյալ Թագավորություն)։

Իսկ վավերագրական ֆիլմերի ժյուրին կնախագահի ժամանակակից վավերագրական կինոյի նշանավոր կինոռեժիսոր  Ճաո Լյանը (Չինաստան): Ժյուրիի կազմում են ռեժիսոր, սցենարիստ Ալեքսեյ Վախրուշեւը (Ռուսաստան), Լիտվայի երաժշտության եւ թատրոնի ակադեմիայի պրոֆեսոր, ռեժիսոր եւ պրոդյուսեր  Աուդրյուս Սթոնիսը (Լիտվա), ռեժիսոր եւ պրոդյուսեր Բեն վան Լիսհաութը (Նիդերլանդներ), միջազգային մի շարք կինոփառատոների, այդ թվում՝  «Ոսկե ծիրան»  կինոփառատոնի մրցանակակիր,  կինոռեժիսոր Թամարա Ստեփանյանը (Ֆրանսիա)։

Այս տարի փառատոնն ունենալու է 15 տարբեր խորագրեր կրող ազդագրեր, որոնցից յուրաքանչյուրը ներկայացնում է փառատոնի պատմությունը, ձեռքբերումները եւ մարտահրավերները։

 «Ուրախությամբ պետք է նշել, որ այս տարի ամառը եւս  մշակութային կյանքով լի է լինելու: Ողջունում եմ նախաձեռնության կազմակերպիչներին եւ շնորհակալություն եմ հայտնում նվիրական աշխատանքի համար: Համոզված եմ, որ ինչպես յուրաքանչյուր տարի,  այս տարի եւս մեզ սպասում են  հաճելի կինոդիտումներ եւ հանդիպումներ» ,-նշել է ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

«Արդեն 15 տարի շարունակ «Ոսկե ծիրան» Երեւանի միջազգային կինոփառատոնը` մեր երկրում, կինոարվեստը շարունակում է դարձնել մշակույթի զարգացման հիմնասյունն ու անկյունաքարը: Ակնհայտ է, որ փառատոնը ոչ միայն կրթում ու դաստիարակում է սերունդներ, այլեւ ձեւավորում է արժեհամակարգ: Այդ մասին է վկայում երիտասարդ սերնդի տարեցտարի ավելացող հետաքրքրությունն ու սերը դեպի կինոարվեստն ու մշակույթը: Սա իսկապես մեծ ներդրում է մեր երկրի համար, եւ ես ուրախ եմ, որ ՎիվաՍել-ՄՏՍ-ն այս հոբելյանական տարում ամուր կանգնած է  կինոփառատոնի կողքին»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ի դեպ, «Ոսկե ծիրան» կինոփառատոնին կից, գործում է  GAIFF Pro (ԳԱԻՖ պրո) կինոյի զարգացման հարթակը, որի աշխատանքային խումբն  սկսել է  Փոքր Կովկասի տարածաշրջանի կինոռեժիսորների 1-ին կամ 2-րդ լիամետրաժ ֆիլմերի համար նախատեսված՝ կինոնախագծերի եւ աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի C2C (սի թու սի) համատեղ արտադրության շուկայի մասնակցության հայտերի ընդունումը:

Կինոարտադրության այս հարթակը, մասնակիցներին հնարավորություն կընձեռի հուլիսի 9 - 13-ը Երեւանում հանդիպել հրավիրված միջազգային պրոդյուսերների, ֆինանսավորողների, կինոֆոնդերի, ստուդիաների եւ փառատոնների ներկայացուցիչների հետ եւ ստեղծել համատեղ արտադրության եւ համագործակցության հնարավորություններ՝ ներկայացվող լիամետրաժ կինոնախագծի կամ աշխատանքային փուլում գտնվող ֆիլմի համար: Մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը 2018թ. հունիսի 4-ն է, իսկ աշխատանքային փուլում գտնվող ֆիլմերի համար՝ 2018թ. հունիսի 15-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular