ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայոց աշխարհի» նման պախառակված երևույթները պետք է նետել աղբարկղը,

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մովսես Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իշխանությունների մոտ ծառայության անցած թերթերը մեր լրատվական դաշտում բավականին շատ են։Ահա ամենից կարկառուն օրինակը՝ բոլոր ժամանակների իշխանությունների հետ աշխատելու, նրանց ստրուկն ու հաճախորդը լինելու հարցում յուրակատուկ և ընդգծված ադապտացիա ունեցող «Հայոց աշխարհ» թերթոնը։ Վերջինս իր տերերին կորցնելու և որբանալու «ցավից» հուզված՝ այս օրերին տարատեսակ պատվերներ ընդունելով է զբաղված՝ ի վերջո հույս ունենալով «որդեգրվել» որևիցե մի տեղից։

 

Հենց այս պատվերների շրջանակնում էլ սրբի լուսապսակը քաշել է գլխին և փորձում է արդարամիտ երևալ ու անաչառություն քարոզել։ Խոսելով ԲԷՑ-երի համար եղած ու չեղած կռիվների, դրանցից հրաժարվողների ու չհրաժարվողների մասին՝ ի վերջո հրապարակել է ստատիստկիա հարկային կոմիտեի անունից՝ ողջ սյուժեն հանգուցալուծելով է Գագիկ Ծառուկյանի մասին «քննադատական» ճառով։

Որքան էլ այս թերթը լինի մասնագիտացված վաճառքի ու լպրծունության արվեստում, միևնույն է՝ պատվերը քողարկել չի լինի, և մեկ հայացքն էլ բավական է, հերթական ստոր գործարքի դեպքը այստեղ արձանագրելու համար։

Նախ որովհետև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարներ նախարար Արթուր Գևորգյանն ավելի քան հստակ ու սպառիչ կերպով տվել է ԲԷՑ-երի հետ կապված բոլոր հուզող հարցերի պատասխանները և այն շահարկելը կամ լրամշակելը պարզապես անիմաստ է։ Ինչ վերաբերում է արդարության քարոզչությանը, պետք է նշել, որ չի կարող մի բանի մասին խոսել մեկը՝ ասել է թե այս կայքի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանը, ով ոչ միայն կիլոմետրերով հեռու է այս հասկացությունից, այլև անարդարությունների, կողոպուտի, նվաստության, գումարների յուրացման վաստակավոր արտիստ է։ Իր անվան հետ բազմաթիվ մութ ու չբացահայտված դեպքեր կան կապված՝ ծեծ ու ջարդից սկսած, սեփական աշխատակիցների աշխատավարձերի զգալի տոկոսները գրպանելով վերջացրած։

Ահա այս կարկառուն անունը կրող թերթի խմբագիրը, որը պետք է իրականում հանդիսանա խոսքի ազատության ցուցիչն ու հայելին, մարդկանց աշխատանքից ազատում է քաղաքական հայացքների համար և առանց խորշելու՝ հայտարարում էր, որ յուրաքանչյուր թերթ ունի իր քաղաքականությունը և լրագրողի գործունեությունը պետք է տեղավորվի այդ քաղաքականության մեջ: Դրանով իսկ վերստին անգամ հաստատելով, որ ինքը ստրուկն է իրեն վճարողների, նրանց կամքի ու քաղաքականության։

Ի դեպ՝ այդ վաճառքից գոյացած ստվերային գումարների արդյուքն այն է, որ նա դարձել է ստվերային միլիոնատեր։ Բայց արի ու տես հղփացած խմբագիրը չի բավարարվում տարիներ շարունակ ինքնավաճառքից գոյացած գումարներով և շարունակում է ագահ կերակրափողի պահանջները բավարարել՝ նորանոր պատվերների հաշվին։

 

Հետգրություն

Սա, անշուշտ, վերջին օրերին հատկապես ու մասնավորապես Գագիկ Ծառուկյանի դեմ գործի դրված քարոզչամեքենայի հերթական պտույտն է, բայց ինչքան պտտվում է այդ մեքենան, այնքան մատնում է վերջինիս անհույս վիճակի մասին։ Մնում է ավելացնել, որ « Հայոց աշխարհի» նման պախառակված երևույթները պետք է նետել աղբարկղը, որպեսզի նմանները բացառվեն ու վերանան հայոց աշխարհից։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular