ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայոց Աշխարհ» թերթի գլխավոր խմբագիրը ինքը ստուգման թիրախ պետք է դառնա

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գուրգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հայոց Աշխարհ» թերթը այսօր անդրադարձել է ԲԷՑ-երի թեմային, սակայն առանձնահատուկ կերպով։ Այն, որ ԲԷՑ-երի թեման այսօր թոփ թեմա է, դա հասկանալի է, քանի որ խոսքը գնում է հանրապետության էներգետիկ համակարգի կարևորագուն ճյուղերից մեկի մասին, և դրա պետականացումը անշուշտ կարևոր իրադարձություն է։

Սակայն թեման թեմա չէր լինի, եթե մի շարք լրատվամիջոցներ դրա տակ չփորձեին որոշակի «նյուանսներ» մտցնել, մասնավորապես այն, որ ԲԷՑ-երը «վերցրել են» Տաշիր ընկերության ձեռքից, որպեսզի «տան» Գագիկ Ծառուկյանին։ Այդ լրատվամիջոցների թվում է նաև «Հայոց աշխարհ» օրաթերթը, որը այս թեման շրջանառելուց բացի վերջում, հետևելով մի շարք այլ լրատվամիջոցների օրինակին, վերջում խոսում է նաև Գագիկ Ծառուկյանի ընկերություններում ստուգումների արդեն չարչրկված թեմայի մասին, մի բան, որը օրեր շարունակ հրահանգված շրջանառում են մի շարք ֆեյքեր և լրատվամիջոցներ։

Իհարկե նման բան մոգոնելու համար պետք է կա՛մ մեծ ֆանտազիայի տեր լինել, կա՛մ սովորական հիմար։ «Հայոց աշխարհ»-ի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչայնի դեպքում հաստատ գործել է երկրորդ տարբերակը, քանի որ անգամ մեծ ջանքերի դեպքում անհնար է նրան համարել մեծ երևակայության տեր։

Իրական ստուգումների պետք է ենթարկվի հենց ինքը՝ «Հայոց աշխարհ» թերթի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանը, քանի որ նա Հայաստանի թաքնված փողատերերից է, մարդ, ով իր լրատվամիջոցը ծառայեցրել է բացառապես փող աշխատելու մոլուցքին, մարդ ով հարստանում է թերթի աշխատակիցների աշխատավարձերի, դրանք կրճատելու կամ մշտապես ուշացումով տալու հաշվին։ Ավելին, այս տխրահռչակ անձը հայտնի է նաև նրանով, որ իր թերթից հեռացրել է լրագրողների միայն քաղաքական հայացքների պատճառներով, և անգամ չի էլ հերքել դա, այսպիսով ապացուցելով, որ իր լրատվամիջոցը ոչ թե անկախ կառույց է, ինչպիսին պետք է լինի իսկական զլմ-ն, այլ այս կամ այն կենտրոնի քաղաքական շահերը սպասարկող «կանտորա», որտեղ այլ հայացքներ ունեցող անձանց ներկայութjունը արգելված է։

Եվ այսքանից հետո այս մարդն է խոսում ստուգումների մասին, երբ հենց ինքն իր գործունեությամբ տեղով ստուգումների թիրախ է։

Հասկանալի է, որ Գագիկ Ծառուկյանի անունը վերջին օրերին շրաջանառվում է հստակ պատվերի շրջանակներում, սակայն պետք է գոնե մի քիչ գրագետ գործել՝ այդ պատվերը չմատնելու համար, այլապես ՀՀԿամերձ ֆեյքերն ու լրատվամիջոցները այնքան անզգույշ են աշխատում, որ ոչ միայն մատնում են իրենց ողջ շղթան, այլ նաև պատվիրատուներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular