ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հայոց Աշխարհ» թերթի խմբագրի մութ անցյա՞լն է մոտիվացնում հերյուրանքներ տարածելու գործընթացը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գևորգ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի օրերս արված այն հայտարարությունը, որ «Տաշիր Կապիտալ» ընկերության ԲԷՑ-երի մասով պետության հետ պայմանագրում կետեր կան, որոնք պետք է վերանայել, խաթարել է ոմանց անդորրն ու տարատեսակ ինֆորմացիոն հակագրոհների պատճառ հանդիսացել: 
Մասնավորապես, լրատվական դաշտում վարձու գրչակի համբավ վայելող թերթերից մեկը՝ «Հայոց Աշխարհ» կոչվող, անդրադառնալով այդ թեմային, փորձել է այլ երանգավորումներ տալ:

 

Թերթի խմբագիրը, տխրահռչակ Գագիկ Մկրտչյանը, ով դաշտում ամենահայտնի կաշառակերներից է, հանդես է գալիս, որպես օրինականության և արդարության կողմնակից, մինչդեռ հենց իր խմբագրակազմում տարիներ շարունակ յուրացրել է աշխատակիցներին հասանելիք աշխատավարձները:

Բացի այդ, վերջինս մամուլում աչքի է ընկել նաև տարբեր խուլիգանական դրսևորումներով՝ քաղաքացիների հետ ծեծկռտուքի բռնվելով:Էլ չենք ասում այն մասին,որ Գագիկ Մկրտչյանը ինքը լինելով թերթի խմբագիր առաջին հերթին պետք է հանդիսանա խոսքի ազատության երաշխավոր, մինչդեռ իր թեթև ձեռքով տարիներ շարունակ աշխատանքից հեռացրել է այն լրագրողներին, ովքեր ֆեյսբուքյան տիրույթում իրենց անձնական էջերում համարձակվում են ընդդիմադիր գրառումներ կատարել:

Նման հոգեկան անհավարակշռված շիզոֆրենիկը, պատվերը իրականացնելու համար պատրաստ է անգամ խաչ քաշել սեփական արժանապատվության վրա, ինչպե՞ս կարելի է հավատալ կամ լուրջ վերաբերվել նրա կողմից ներկայացված փաստարկներին, երբ նույն նախարարը ԲԷՑ-երի թեմայով արդեն իսկ երկրորդ անգամ լուրջ հիմնավորում է ներկայացրել, թե ինչի համար են նման որոշման հանգել: Ռազմավարական տեսանկյունից, որը ենթադրում է պետության միջամտությունը էներգոհամակարգի կառավարմանը, միանգամայն տրամաբանական հիմնավորում է, որը ևս մեկ անգամ փաստում է, որ որոշումը կայացվել է ոչ թե պաշտոնական դիրքի չարաշահմամբ կամ այլ շահ հետապնդելու սկզբունքով, այլ միանգամայն պրոֆեսիոնալ և պետության համար շահավետ արգումենտներ հաշվի առնելով:

Այս հանգամանքը, վերջնականապես իչիք է դարձնում այս պրոցեսը սևացնելու գործին լծված Գագիկ Մկրտչյանի թերթի հերյուրանքները, չնայած մեծ հաշվով նրան ճանաչողներն ու նրա գործունեությանը տեղյակ անձինք ևս կփաստեն, որ առանց նախարարի հիմնավորումների էլ պարզ էր, որ Մկրտչյանը պատվեր է կատարում և իրեն հարիր ոճով, փորձում է թեմայով հետաքրքրվողների շրջանում ապակողմնորոշում մտցնել: Վստահաբար սա Մկրտչյանի հերթական անօրինությունն է, ինչի համար վերջինս պարգևատրվել է փողի քսակով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular