ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Մկրտչյանը լրատվական դաշտի կորեյկոներից մեկն է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սարիբեկ Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին շրջանում մամուլային որոշ լաքեյներ, ովքեր տարիներ շարունակ իշխանական իրենց տերերի ձեռքից կերել են բացառապես վարժեցրած պուդելների համար նախատեսված պեդիգրի, վերջին շրջանի անտերության սինդրոմից ազդված՝ իրենց թերթոններում ամեն օր որոշել են հիշատակել Գագիկ Ծառուկյանի անունը:

 

Լրատվական լաքեյների կարկառուն դինաստիային է պատկանում, ի դեպ, «Հայոց աշխարհ» զիբիլաթերթի խմբագիր Գագիկ Մկրտչյանը, ով իշխանությունների համար բոլոր ժամանակներում աշխատել է որպես կոշիկի տակացու, որի վրա տարբեր իշխանական սուբյեկտներ պատեհ-անպատեհ սրբել են իրենց իշխանական ոտքերը:

Եվ քանի որ օրինականությունից ու արդարությունից որոշել է խոսել մեկը, ով սեփական թերթը և սեփական անձը վերջին առնվազն 25 տարում վաճառել ու վերավաճառել է օրական 50-100 անգամ, ստիպված եմ ինձ թույլ տալ անել մեկ-երկու դիտարկում սույն պերսոնաժի անցյալից:

Գագիկ Մկրտչյանը այն անձնավորությունն է, ով տարիներ շարունակ գրպանել է սեփական աշխատակազմի աշխատավարձերի զգալի տոկոսը, ինչի մասին վկայում են անձամբ թերթի աշխատակիցները:Նվազագույն և միջին հաշվարկներով՝ Գագիկ Մկրտչյանին հաջողվել է իշխանության տարբեր ներկայացուցիչներից շորթած գումարներով և կեղտոտ պատվերներով այնքան գումար կուտակել, որ այսօր նա համարվում է հայաստանյան լրատվական դաշտի կորեկոներից մեկը(Ի դեպ` կորեկոն թաքնված միլիոնատերերի հայտնի հավաքական գրական կերպար է):

Ինչ վերաբերում է վերջինիս մաղձին և չարությանը, որի վերաբերյալ «Հայոց աշխարհ» թերթի աշխատակազմում լեգենդներ են պատմում, ապա դա ևս ունի իր խորը արմատները. Ըստ երևույթին Գագիկ Մկրտչյանը չի մոռացել իր մութ անցյալը, երբ հայաստանյան բերդերից մեկում վերջինիս կողմնորոշումների հարցում լուրջ ճշգրտումներ արվեցին...

Այս պահին այսքանը, մնացյալը՝ հաջորդիվ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular