ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու ՀՀԿ-ամերձ գրչակները չեն խոսում այն ընկերությունների մասին, որոնք 30 տարի չեն ստուգվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սմբատ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ԱԱԾ—ն ու ՊԵԿ-ը խոշորամասշտաբ ստուգումներ են սկսել մի շարք խոշոր տնտեսվարողների ընկերություններում, որոնց մասին հանրությունը բավականին լավ տեղյակ է, և տեղյակ է վատ առումով, քանի որ նրանց անունը մշտապես ասոցացվել է խախտումների, թաքնված շահույթների, մենաշնորհների և այլնի հետ։ Հասարակությունը սատարում է այդ ստուգումներին և խախտումների հայտնաբերմանը։

 

Բայց սրա ֆոնին ակտիվացել են մի շարք ՀՀԿ-ամերձ գրչակներ, որոնք սկսել են ամեն առիթով շահարկել Գագիկ Ծառուկյանի անունը և մասնավորապես հարցադրումներ անել, թե արդյո՞ք ստուգումներ կարվեն Ծառուկյանին պատկանող ընեկերություններում։
Նախ Ծառուկյանի ընկերություններում վերջին 10 տասրին մշտապես ստուգումներ են արվել, և ավելի շատ, քան որևէ այլ տնտեսվարողի ընկերություններում։ Բայց, ի տարբերություն մյուս բոլորի, Ծառուկյանի ընկերություններում իրականացված ստուգումներից հետո ստուգողները, անգամ ՊԵԿ-ի նախագահների մակարդակով հայտարարել են, որ ոչ մի խախտումներ չեն հայտնաբերվել։ Այդ մասին հայտարարել է Գագիկ Խաչատրյանը, այդ մասին հայտարարել է Վարդան Հարությունյանը։

Այդքանից հետո այսօր Գագիկ Ծառուկյանի ընկերություններում ստուգումներ անցկացնելու մասին շահարկումները ուղղակի ծիծաղելի են, այն դեպքում, երբ շահարկողները իրենք էլ շատ լավ գիտեն, որ Ծառուկյանի ընկերություններում ստուգումներ միշտ էլ եղել են, ընդ որում անարդյունք։ Շատ լավ գիտեն, քանի որ նույն ՀՀԿ-ամերձ կայքերը, ովքեր այսօր, իհարկե մի կետից հրահանգված, ամեն օր շահարկում են այդ թեման, հենց իրենք են ժամանակին ակտիվ կերպով լուիսաբանել այդ ստուգումները։

Իսկ Առինջ մոլում իրականացված վերջին հարկային տեռորի մասին, երբ անգամ վրաերթի էին ենթարկում մարդկանց, տեղյակ են բոլորը, քանի որ բանը հասավ անգամ բողոքի ակցիաների։

Հետաքրքիր է, որ Գագիկ Ծառուկյանի ընկերություններում մշտապես իրականացվող ստուգումների ֆոնին առանձնանում են ընկերություններ, որտեղ 30 տարի որևէ ստուգումներ չեն իրակացավել և չեն իրականացվում։ Եթե ՀՀԿ-ամերձ ֆեյքերն ու կայքերը այդքան մտահոգ են ստուգումների փաստով, թող գրեն այդ ընկերությունների մասին, որոնք առանց որևէ ստուգման արդեն 30 տարի շարունակում են գործել։

Հասկանալի է, որ ՀՀկ-ամերձ ֆեյքերի ու կայքերի մտահոգությունները զուտ քաղաքական են ու ոչ մի կապ չունեն ՊԵԿ-ի կամ ԱԱԾ-ի գործունեության հետ։ Դրանք պարզապես ուզում են պղտոր ջրում ձուկ որսալ, բայց չեն հասկանում, որ ՊԵԿ-ն ու ԱԱԾ-ն խորապես թքած ունեն ֆեյքերի ու որոշակի տեղից ֆինանսավորվող կայքերի վրա և ֆեյքերով ու ֆեյք կայքերով չէ, որ պայմանովորում կամ պլանավորում են իրենց գործունեությունը։ Այնպես որ նրանց արած գործը պարզապես անարդյունք թուղթ մրոտել է, քանի որ դրա հետևում ոչ թե պետության տնտեսությամբ մտահոգությունն է, այլ նեղ անձնական և քաղաքական շահերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular