ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վստահ էինք, Պարոն Ծառուկյանը 500 ընտանիքի առանց աշխատանքի չի թողնի»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սմբատ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Բոլորն են հիշում մայիս ամսին սկիզբ առած գործադուլները, որոնց թվում էր նաև Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցների գործադուլը։ Դեռ այն ժամանակ Մուլտի Գրուպ կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը հանդիպել էր բողոքողների հետ, տեղում բավարարել նրանց մի շարք պահանջները, իսկ մյուս խնդիրների համար ժամանակ էր պահանջել մինչև մայիսի 25-ը՝ նշելով, որ դրանց լուծում կարող է տալ միայն Գագիկ Ծառուկյանը։

 

Բողոքող աշխատակիցները պահանջում էին հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ՝ վստահ լինելով, որ նա կարող է իրենց հուզող բոլոր խնդիրներին տեղում լուծում տալ։ Բողոքողների այս պահանջը և նաև իրենց խնդիրների լուծման վստահությունը հիմնավորված էր, քանի որ Գագիկ Ծառուկյանը միշտ ականջալուր է եղել բոլոր մտահոգ անձանց խնդիրներին։ Ուստի այդ պատճառով այդ հանդիպումը իրեն երկար սպասեցնել չտվեց։

Մայիսի 25-ին Գագիկ Ծառուկյանը, ինչպես խոստացվել էր, հանդիպեց Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցների հետ, և, ինչպես սպասվում էր, տեղում տվեց բոլոր հարցերի լուծումները։ Հանդիպման կադրերից զգացվում էր, որ աշխատակիցները հանդիպման էին եկել բարձր տրամադրությամբ և հավատքով, որ իրենց բարձրաձայնած բոլոր խնդիրներին Գագիկ Ծառուկյանը տեղում լուծում է տալու։

Այդպես էլ եղավ, քանի որ Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցների բոլոր պահանջները բավարարվեցին։ Սակայն Գագիկ Ծառուկյանը միայն այդքանով չբավարարվեց, այլ աշխատակիցների համար կատարեց նաև այնպիսի քայլեր, որոնք չէին բխում բողոքող աշխատակիցների պահանջներից։

Այսպես, Ծառուկյանը նախ հայտարարեց, որ չնայած շրջանառվող կեղծ լուրերին, ցեմենտի գործարանը չի փակվելու և շարունակելու է աշխատել նույն թափով, և որևէ մեկը չի զրկվելու իր աշխատանքից։ Գործարանի բոլոր վարորդներին Ծառուկյանը իր կողմից 100 հազար դրամ պարգևավճար տվեց։ Տեղում լուծում ստացան մի շարք բարձրացված հարցեր կանխավճարից մինչև աշխատանքի տեղավորում։ Այսպիսով աշխատակիցներին կրճատելու փոխարեն Գագիկ Ծառուկյանը դեռ մի բան էլ ավելացրեց գործարանի աշխատակազմը, չնայած այն հանգամանքին, որ գործարանը վաղուց աշխատում է աշխատակիցների այսպես ասած ավելցուկով (ավելի քան 500 աշխատակից)՝ նրանց չկրճատելու համար։

Օրվա խորհրդին և իր կողմից ստեղծված տարիների ավանդույթին համաձայն, Գագիկ Ծառուկյանը Վերջին զանգի առթիվ 50 հազար դրամ պարգև տվեց ընտանիքում շրջանավարտ ունեցող բոլոր աշխատակիցներին։

 

Այս ամենից զատ լուծվեցին նաև մի շարք սոցիալական խնդիրներ, որոնք, կրկին անգամ, որևէ կապ չունեին աշխատակիցների բողոքի ակցիայի հետ։ Այսպես, Գագիկ Ծառուկյանը 18 միլիոն դրամ հատկացրեց Արարատի 45 ընտանիքների տների տանիքները վերանորոգելու համար, ինչպես նաև իր կողմից ավտոբուս հատկացրեց Արարատի ուսանողներին՝ անվճար Երևան գալ-գնալու համար։

Աշխատակիցները հանդիպումից գնացին գոհ և շնորհակալ։ Այս հանդիպումով Գագիկ Ծառուկյանը ցույց տվեց, որ իր և աշխատակիցների միջև կա փոխըմբռնման և փոխվստահության մթնոլորտ, որը երբեք չի կարող խաթարվել, իսկ գործարանի աշխատակիցները ոչ միայն չկրճատվեցին, այլ նաև նրանց թիվը ավելացավ։
Ինչպես հանդիպման ժամանակ դիպուկ նշեց աշխատակիցներից մեկը՝ դիմելով Գագիկ Ծառուկյանին, «Ձեր անձը ճանաչելով վստահ էինք, որ չի կարող նման բան լինել, որ Գագիկ Ծառուկյանը 500 հոգու, 500 ընտանիք առանց աշխատանք չի թողնի»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular