ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանը ապացուցեց, որ իր և Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցների միջև կա լիարժեք փոխըմբռնում և վստահություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Շավարշ Բզնունյանը ֆեյսբուքյան  իր էջում գրում է.

Մայիս ամսին Հայաստանը ցնցվեց գործադուլների շարքից, որոնց թվում էր նաև Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցների գործադուլը։ Նրանք առաջ էին քաշել պայմաններ, որոնց մի մասը տեղում բավարարվեց, իսկ մյուս մասին լուծում տալու համար անհրաժեշտ էր հանդիպում Գագիկ Ծառուկյանի հետ։

Ցուցարարները պահանջում էին հանդիպում Ծառուկյանի հետ՝ վստահ լինելով, որ բոլոր պահանջների լուծումը հնարավոր է միայն նրա շնորհիվ։ Բնականաբար այդ հանդիպումը իրեն երկար սպասեցնել չտվեց և մայիսի 25-ին Գագիկ Ծռուկյանը հանդիպեց Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցների հետ։

Նախ Գագիկ Ծառուկյանը հերքեց գործարանի հնարավոր փակման կամ կլինկերի (ցեմենտի հումք) ներմուծման մասին բոլոր լուրերը, տեղում հերքելով որևէ աշխատակցի՝ գործազուրկ դառնալու որևէ հնարավությունը։ Ավելին, Գագիկ Ծառուկյանը հայտատարեց, որ ցեմենտի նոր գործարան է կառուցում Կապանում, որպեսզի աշապատանքով ապահովի տեղի բնակչության մի մասին։

Հայտնի է, որ Արարատի ցեմենտի գործարանը այսօր աշխատում է անհրաժեշտ քանակից ավելի շատ աշխատակիցներով, մոտ 500 հոգի, բացի այդ, տարվա մեջ 4-5 ամիս գործարանը ցեմենտ չի արտադրում, քանի որ, եղանակային պայմաններից ելնելով, հանրապետությունում շինարարություն չի իրականացվում։ Գործարանը, փաստացի, մատնվում է պարապուրդի, բայց բոլոր աշխատակիցները այդ ժամանակի ընթացքում շարունակում են նույն կերպ վճարվել գործարանի կողմից։

Բայց չնայած այդ ամենին, առայսօր ոչ միայն որևէ աշխատակից չի կրճատվել, այլ աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ Գագիկ Ծառուկյանը ավելի մեծացրեց գործարանի աշխատակազմը՝ տեղում մի շարք անձանց ընդունելով աշխատանքի։
Ընդհանուր առմամբ հանդիպումը ցույց տվեց, որ Գագիկ Ծառուկյանի և Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցների միջև առկա է փոխվստահության և փոխըմբռնման ջերմ մթնոլորտ և որևէ մեկը չի կարող մտնել այդ հարաբերությունների արանքը։ Հանդիպումը անցավ արդյունավետ և բոլոր աշխատակիցները վերադարձան իրենց առօրյա կյանքին ուրախ և բավարարված։ Վերջում Գագիկ Ծառուկյանը խոստացավ ավելի հաճախ հանդիպել Արարատ ցեմենտի գործարանի աշխատակիցների հետ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular