ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ նախագահը ապշած էր. այսինքն, վիրավորված հերոսը պետպատվերով դեղեր չի՞ ստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր՝ մայիսի 29-ին, Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն այցելության ժամանակ շատ զարմացած էր այն փաստով, որ վիրավոր զինծառայողները պետական պատվերի շրջանակում անհրաժեշտ դեղամիջոցներ չեն ստանում:

Նա հետաքրքրվել է՝ արդյո՞ք կենտրոնը բյուջետային ֆինանսավորում է ստանում, ինչին տնօրեն Հայկուհի Մինասյանը պատասխանեց, որ Կենտրոնը գոյություն ունի մասնավոր նվիրատվությունների հաշվին, եւ նույնիսկ անհրաժեշտ դեղամիջոցները չի հաջողվում ստանալ պետական պատվերով:

Այս արտահայտությունը մեծապես զարմացրեց նախագահին, եւ նա կրկին հարցրեց. «Այսինքն, հերոս տղան, որ գնացել վիրավորվել է, պետպատվերով դեղ չի՞ ստանում»:

Հայկուհի Մինասյանը պարզաբանեց, որ անվճար կարելի է ստանալ միայն պետական գնումների շրջանակներում գնվողների ցանկում ներառված դեղամիջոցները, սակայն կան թանկ դեղեր՝ 125 հազար դրամ արժողությամբ, ինչպես նաեւ՝ թանկարժեք հետազոտություններ, որոնք պետպատվերի ցանկում ներառված չեն:

Հարցին՝ արդյո՞ք խնդիրը բարձրացվել է երկրի ղեկավարության առջեւ, Հայկուհի Մինասյանը պատասխանեց, որ հարցը քննարկվել է նախկին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ, սակայն խնդիրն ավելի շատ առողջապահության բնագավառից է, եւ առողջապահության նախկին նախարար Լեւոն Ալթունյանին մի քանի դիմում էր ուղղվել, սակայն խնդիրը չի լուծվել:

Նախագահը տնօրենին խնդրել է շատ հակիրճ, մի քանի կետով գրավոր տեսքով ներկայացնել հիմնական խնդիրները, որպեսզի ինքը կարողանա քննարկել դրանք համապատասխան գերատեսչությունների հետ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular