ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիեննայում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ավստրիայում ՀՀ դեսպանությունը Վիեննայի Մխիթարյան միաբանության վանքում կազմակերպել է Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին նվիրված հանդիսավոր արարողություն: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայությունից, միջոցառմանը ներկա են եղել Ավստրիայի խորհրդարանի պատգամավորներ, արտաքին գործերի և այլ գերատեսչությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, Ավստրիայում և Վիեննայի միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ և դիվանագետներ, ավստրիացի հասարակական, մշակութային ու գիտական շրջանակների ներկայացուցիչներ, Մխիթարյան Միաբանության ու Հայ Առաքելական եկեղեցու հոգևոր հայրեր, ավստրիահայ կազմակերպությունների ներկայացուցիչներ:

 

Միջոցառման պաշտոնական մասը բացվել է Մխիթարյան միաբանության թանգարանում գրեթե մեկ դար պահպանվող Հայաստանի Հանրապետության դրոշի մեծարման արարողությամբ: Ապա Կենտրոնական Եվրոպայում և Սկանդինավիայում Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանի և Մխիթարյան միաբանության աբբահայր Պողոս արքեպիսկոպոս Կոջանյանի գլխավորությամբ հոգևոր դասի մատուցմամբ տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության համատեղ օրհնության արարողություն:

 

Այնուհետև բացման խոսքով հանդես է եկել Ավստրիայում ՀՀ դեսպան և Վիեննայի միջազգային կազմակերպություններում մշտական ներկայացուցիչ Արման Կիրակոսյանը, որն անդրադարձել է ուղիղ մեկ դար առաջ Հայաստանի ժողովրդի սխրագործությանը, հասարակության բոլոր շերտերի զարմանալի միասնականությանը որոնց շնորհիվ ոչ միայն թշնամուն արժանի հակահարված հասցվեց, այլև հնարավոր դարձավ պետականության վերականգնումը:

 

ՀՀ դեսպանը երախտագիտության խոսքեր է արտահայտել երկու դար շարունակ Մխիթարյան հայրերի կողմից հայկական հոգևոր և մշակութային ժառանգությունը պահպանելու, հայոց պետականության կողքին մշտապես կանգնած լինելու համար, ինչպես նաև անդրադարձավ 1918-1921թթ. պաշտոնական Երևանի ու Վիեննայի միջև տեղի ունեցած դիվանագիտական շփումներին:

 

Խոսքով հանդես եկան նաև Ավստրիայի դաշնային խորհրդարանի անդամներ՝ Ավստրիա-Հայաստան խորհրդարանական խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերը և խմբի անդամ Ռայնհոլդ Լոպատկան, որոնք անդրադարձել են հայ-ավստրիական դարավոր շփումներին և երկու ժողովուրդների միջև հետագա համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությանը, ընդգծելով, որ չնայած Առաջին աշխարհամարտի ժամանակ հայ ժողովրդի ողբերգական ճակատագրում Ավստրո-Հունգարիայի խաղացած դերին, Ավստրիայի խորհրդարանը ամեն ջանք կգործադրի, որպեսզի երկու ժողովուրդների միջև բարեկամական փոխհարաբերություններն ու համագործակցությունը էլ ավելի ամրապնդվի և խորանա:

 

Պաշտոնական ելույթներից հետո հնչել են հայ, ռուս և եվրոպացի կոմպոզիտորների գործերը՝ Վիեննայում համերգներով գտնվող Հայաստանի պատանի երաժիշտների կատարմամբ:

 

Միջոցառման ավարտին Ավստրիայում ՀՀ դեսպանության հյուրերի համար տրվել է պաշտոնական ընդունելություն: Այնուհետև հյուրերը հնարավորություն են ունեցել առաջին անգամ ծանոթանալու Հայաստանի Հանրապետության 100-ամյակի առթիվ Մխիթարյան միաբանության թանգարանում դեսպանության կողմից կազմակերպած «Հայաստան-Ավստրիա՝ պաշտոնական շփումներ 1918-1921թթ.» ցուցահանդեսի նյութերին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular