ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մենք դատապարտում ենք նման պատվիրված հոդվածները և կոչ ենք անում բոյկոտել այդ կայքերը, նման լրագրողների հրապարակումները. Սերգեյ Բագրատյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1lur.am-ը գրում է.

«Վստահ եմ, որ դա քաղաքական պատվեր է և նաև վստահ, որ այդ թերթը ֆինանսավորվում է հայտնի մոնոպոլիստ «Ֆլեշ» ընկերության սեփականատեր  Բարսեղ Բեգլարյանի կողմից»,- 1lur.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, անդրադառնալով «Իրատես» թերթի կողմից Միքայել Մելքումյանի մասին հրապարակված հոդվածին:

Նրա պնդմամբ՝ քանի որ, Միքայել Մելքումյանը տարիներ շարունակ պայքարում է, որ Հայաստանում մոնոպոլիաները վերանան, այդ պատճառով որոշել են գոտկատեղից ներքև խփել:

«Այսինքն՝ փորձում են վարկաբեկել այն մարդկանց, այն պատգամավորներին, ովքեր այսօր պետական քաղաքականության կարևորագույն արժեքների են տիրապետում և որպեսզի այդ պայքարը նենգափոխեն, իրենք ներկայացնում են նման պատգամավորների մասին կեղծ տեղեկություններ»,-նշեց Բագրատյանը և հավելեց,- «Որևէ մի տեղեկություն, որը մամուլում արծածվում է և «Իրատես»-ը ֆիքսել է կամ կարող է մեղադրանքներ ներկայացնել, թող դիմեն դատարան և եթե իսկապես կան նման բաներ, ապա մենք պատրաստ ենք այդ պատասխանատվությունները կրելու: Բայց նշեմ, որ պարոն Մելքումյանին բոլորն են ճանաչում և երբևէ չի եղել, որ պարոն Մելքումյանը նման կարգի հրապարակումների պատճառով կամ դրանց արդյունքում այլևս չբարձրաձայնի մեր պետությանը հասցված ծանրագույն վնասները մոնոպոլիաների, արտոնյալների տեսքով: Ես վստահ եմ, որ եթե «Իրատես»-ի լրագրողները աշխատեն նոր Հայաստանին հարիր ոճով, այսինքն՝ բաց, առանց նախկին պատվիրված նենգությունների, ապա մենք միայն կողջունենք»:

Պատգամավորի խոսքով՝ իրենք կոչ են անում, որ նման լրագրողները, ովքեր կարող են ցեխ շպրտել հեղինակություն ունեցող մարդկանց վրա, այն մարդկանց, ովքեր տարիներ շարունակ պայքարում են անարդարությունների դեմ, այդ լրագրողները պետք է նույն լրագրողական հանրության կողմից նույնպես համապատասխան գնահատականի արժանանան:

«Մենք դատապարտում ենք նման պատվիրված հոդվածները և կոչ ենք անում նման դեպքում բոյկոտել այդ կայքերը, նման լրագրողների աշխատանքները, նրանց հրապարակումները: Նման երևույթներն ուղղված են ժողովրդավարությանը, որը հարված է նոր պետության, նոր կառավարության մեջքին: Նման դեպքում պետք է նախ անդրադառնան իրենց ստեղծած արժեքներին, թե տվյալ լրագրողը ինչ է տվել հանրությանը, ինչ է կարողացել անել, ապա նոր կարողանա քարկոծել նման հզորագույն մասնագետի, դոկտոր-պրոֆեսորի, ով տնտեսագիտության մեջ իր ուրույն տեղն ունի և գիտության մեջ իր խոսքն է ասել: Երկար տարիներ ինքն ու իր ընտանիքը զբաղվել են գիտությամբ: Սա գալիս է ասելու, որ այս արժեքները դրված է հանրային գիտակցության մեջ որպես բարձրագույն արժեքներ, իսկ մենք գիտենք, որ մեր ժողովուրդը բարձր է գնահատում գիտության մարդկանց, այն մարդկանց, ովքեր անաչառ պայքարում են անարդարությունների դեմ: Այսինքն՝ հին մտածելակերպը, հին գործիքակազմը օգտագործվում է նորովի»,- եզրափակեց Սերգեյ Բագրատյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular