Հայաստանի պատանեկան հավաքականի ավագը կրկին դուբլի հեղինակ է դարձել Սլովակիայում
ՍՊՈՐՏՍլովակիայի երիտասարդական առաջնության 30-րդ տուրում «Զեմպլին Միխալովցեն» տանը 4։0 հաշվով հաղթել է «Դունայսկա Ստրեդային»։
Դաշտի տերերի կազմում 2 անգամ աչքի է ընկել Հայաստանի պատանեկան (Մ-19) հավաքականի ավագ Հովհաննես Հարությունյանը, որը խփել է իր թիմի երրորդ և չորրորդ գոլերը։
Երիտասարդկան թիմի կազմում արդյունավետությամբ աչքի ընկնող 18-ամյա հայ կիսապաշտպանը վերջերս նորամուտն էր նշել նաև «Զեմպլինի» հիմնական կազմում։
Հիշեցնենք, որ «Փյունիկի» սանը փետրվարին էր «Ավան-Ակադեմիայից» տեղափոխվել «Զեմպլին Միխալովցե», որի հետ կնքել է 2 տարվա պայմանագիր։