ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայերի ուսերից կարծես ահռելի բեռ են հանել. Ուիլյամ Օսթինը՝ թաշվյա հեղափոխությունից հետո Հայաստանի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Starkey Hearing Foundation-ը բարեգործական նպատակով առաջին անգամ Հայաստան այցելեց 2017-ի հոկտեմբերին եւ թույլ լսող մարդկանց լսողական սարքեր բաժանեց: Այցից երկար ժամանակ չի անցել, սակայն երկրում շատ բան է փոխվել. հեղափոխություն տեղի ունեցավ, որը թավշյա անվանեցին: 2017-ի եւ 2018-ի Հայաստանի միջեւ տարբերությունը զգաց նաեւ Starkey Hearing Foundation-ի հիմնադիր Ուիլյամ Օսթինը:  Նրա խոսքով՝ աժյմ մարդիկ այնպիսի տեսք ունեն, կարծես իրենց ուսերից ահռելի բեռ են հանել:

«Հայերի դեմքին, հատկապես երիտասարդների, ես ուրախություն եմ տեսնում եւ դա շատ հաճելի է: Մարդիկ կարծես թե սկսել են հավատալ ապագային», -NEWS.am Medicine- հետ զրույցում ասել է Ուիլյամ Օսթինը:

Ճիշտ է,  Օսթինին հայերը դուր եկան նաեւ առաջին այցելության ժամանակ. նրանք ընկերասեր, հոգատար, երախտապարտ, բարեհամբույր եւ համբերատար թվացին: Նրա խոսքով՝ Հայաստանում աշխատելը հաճույք է եւ այստեղ նրան եւ նրա գործընկերներին անգամ ավելի հաճելի է, քան աշխարհի լավագույն լողափերին:

Այս անգամ այցի ընթացքում Ուիլյամ Օսթինը հանդիպեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ, իսկ Տանի Օսթինը՝ Ուիլյամ Օսթինի կինը հանդիպեց նոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ:

«Հայաստանի նոր կառավարությունը պատրաստ է համագործակցությանը եւ դա շատ հաճելի է: Մեզ օգնություն են առաջարկում, մեզ համար անում են հնարավոր ամեն ինչ: Նախագահը շատ բարեհամբույր էր, հիվանդների լսողական սարքերի սպասարկման կազմակերպման համար մեզ համար մշտական վայր առաջարկեց: Մենք նրան այդ մասին չէինք խնդրել, նա ինքն առաջարկեց», - պատմել է Ուիլյամ Օսթինը:

Հիշեցնենք, որ Starkey Hearing Technologies ընկերությունը, որը պատկանում է Օսթին ամուսիններին, զբաղվում է լսողական սարքերի արտադրությամբ: Վաճառքից ստացված եկամուտների մի մասով իրականացվում է «Որպեսզի աշխարհը կարողանա լսել» կարգախոսով բարեգործական առաքելությունը:

Հայաստանը 107-րդ երկիրն է, ուր այցելել է բարեգործական առաքելությունը: 2017-ին Հայաստանի 1800 անապահով երեխաներ եւ մեծահասակներ լսողական սարքեր ստացան, իսկ այս տարի նախատեսվում է եւս 1200 մարդու նման սարքերով ապահովել:

Օսթինի խոսքով՝ 2019-ին հիմնադրամը անապահովների համար անվճար լսողական սարքերի նոր խմբաքանակով մտադիր է նորից Հայաստան վերադառնալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular