Վթար Սասունցի Դավիթ եւ Սուվորով փողոցների խաչմերուկում. կան տուժածներ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄայիսի 28-ին, ժամը 15:08-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սասունցի Դավիթ եւ Սուվորով փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան բախվել է ծառին ու գազատար խողովակին եւ շրջվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Toyota Camry» մակնիշի 35 RO 005 (վարորդը՝ Ռ. Ե., ծնված 1989 թ.) եւ «Toyota Camry» մակնիշի 99 VV 109 պետհամարանիշերով (վարորդը՝ Գ. Ք., ծնված 1992 թ.) ավտոմեքենաները: Բախման հետեւանքով 35 RO 005 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ճամպեզրի ծառին ու գազատար խողովակին եւ կողաշրջվել:
Ավտոմեքենաների վարորդները հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները Ռ. Ե.-ի վիճակը գնահատել են միջին ծանրության, իսկ Գ. Ք.-ն ստացել է անհրաժեշտ բուժօգնություն եւ դուրս գրվել:
Փրկարարներն ուղղել են 35 RO 005 պետհամարանիշով ավտոմեքենան, հոսանքազրկել եւ փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները: