Coca-Cola-ն իր պատմության մեջ առաջին անգամ ալկոհոլային խմիչք է թողարկել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆCoca-Cola-ն իր պատմության մեջ առաջին անգամ ճապոնական շուկայում թողարկել է Lemon-Do ալկոհոլային խմիչք, հաղորդում է Japan Times-ը:
Խմիչքն ունի կիտրոնի համ եւ արտադրվում է երեք տարբերակով` երեք, հինգ եւ յոթ տոկոս ալկոհոլով: 350 մլ ծավալով շիշն արժե 150 յեն (665 դրամ): Ընկերությունը հայտարարել է, որ Ճապոնիայից դուրս Lemon-Do-ի արտադրություն չի նախատեսվում:
Ալկոհոլային խմիչք արտադրելու Coca-Cola-ի ծրագրերի մասին հայտնի դարձավ մարտին: Ճապոնիայում գազավորված թույլ ալկոհոլային խմիչքները մեծ պահանջարկ ունեն: Ընկերության ղեկավար Խորխե Գարդունյոն հայտարարել էր, որ երկրի բնակիչները սիրում են նոր ըմպելիքներ փորձել, ուստի ընկերությունը ճապոնական շուկայի համար հաճախ է նորույթներ ներկայացնում: