ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջին Հանրապետության 100-ամյակը Գյումրիում նշվեց զինվորական շքերթով և միասնության շուրջպարով

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Առաջին Հանրապետության 100-ամյակը հանրապետության երկրորդ քաղաքում նշվեց զինվորական շքերթով և միասնության շուրջպարով:

Օրվա խորհրդով պայմանավորված՝ Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը նախ ողջունեց Վարդանանց հրապարակում հավաքված բոլոր ներկաներին ու ողջ հայությանը առաջին հանրապետության օրվա առթիվ: «1918թ. մայիսի 28-ին մեր ժողովուրդն իր միասնականության, անկոտրում կամքի շնորհիվ կարողացավ իրականություն դարձնել անկախ պետականություն ունենալու դարավոր ձգտումը: Շարունակվող ցեղասպանության, զանգվածային տեղահանությունների, սովի ու համաճարակի պայմաններում հայ ժողովուրդը կարողացավ սխրանքներ գործել Բաշ Ապարանում, Ղարաքիլիսայում և Սարդարապատում՝ ջախջախելով թուրքական զորքը՝ հիմք դառնալով Հայաստանի առաջին հանրապետության կերտման: Թեև Հայաստանի առաջին հանրապետությունը կարճ կյանք ունեցավ, բայց ազատ, անկախ, ինքնիշխան ու հզոր պետություն ունենալու գաղափարն ու ձգտումը հայ ազգը փոխանցեց սերնդեսերունդ՝ այն իրականություն դարձնելով 1980-ական թվականների վերջին: Վստահ եմ՝ հայ ժողովուրդն իր անկոտրում կամքը և միասնականությունը կկարողանա լավագույնս դրսևորել բոլոր ժամանակների մեր հաղթանակները պահելու և դրանք ամրապնդելու գործում»,- նշեց Գյումրու քաղաքապետը: 
Զիվորական հմտությունների ցուցադրումից հետո մեկնարկեց ՀՀ ԶՈՒ Գյումրու կայազորի զինվորների հանդիսավոր երթն ըստ ստորաբաժանումների: Ինչպես միշտ այս անգամ ևս երթը եզրափակեցին Արցախյան հերոսամարտի մասնակիցները: Զինվորական քայլերթից հետո Գյումրու կենտրոնական հրապարակով անցան Գյումրիում գործող պարային համույթները, իրենց ելույթներից հետո բոլորը միասնության շուրջպար բռնեցին՝ նրանց միացան զինվորները, իսկ առջևում Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն էր:
Երեկոյան տոնի առթիվ Վարդանանց հրապարակում տեղի կունենա տոնական համերգ:

 

Արմենուհի Մխոյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular