ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մերի Մարգարյանի հոսպիտալացումը եղել է ուշացած. ԱՆ ներքին քննության արդյունքները հրապարակվեցին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Անցած տարվա հուլիսի 29-ին մահացած ծննդկան Մերի Մարգարյանին անհրաժեշտ էր հոսպիտալացնել դեռեւս հուլիսի 23-ին, մինչդեռ նրան ամբուլատոր պայմաններում բուժում նշանակելն աննպատակային է եղել: Նման եզրակացություն է արել ՀՀ առողջապահության նախարարության մասնագիտական հանձնաժողովը ներքին քննության արդյունքում:

«Պետք էր հոսպիտալացնել հուլիսի 23-ին, ոչ թե 26-ին, հոսպիտալացումը եղել է ուշացած»,- ասվում է հանձնաժողովի եզրակացության մեջ, որն այսօր՝ օգոստոսի 9-ին, ընթերցվեց Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում:

Նման մանկաբարձական իրավիճակը, ըստ հանձնաժողովի, պահանջում էր ավելի շուտ արագ ծննդալուծում կեսարյան հատման ճանապարհով, որը սակայն հավանական է խոչընդոտել է գեստոզի ատիպիկ ընթացքը եւ բարձր ջերմությունը:

Միեւնույն ժամանակ, առողջապահության նախարարության մասնագիտական հանձնաժողովը հակասություններ է հայտնաբերել «Շենգավիթ» եւ «Էրեբունի» բժշկական կենտրոնների իրականացրած գործիքային հետազոտությունների միջեւ: Մասնավորապես, «Շենգավիթ» ԲԿ-ի հետազոտության մեջ նշվում է պտղաջրերի նորմալ քանակ, իսկ «Էրեբունի»-ում՝ պտղաջրերի բացակայություն: Պարզվում է նաեւ, որ ըստ «Շենգավիթ» ԲԿ-ի՝ թոքերում փոփոխություն չի հայտնաբերվել, իսկ «Էրեբունի»-ում ախտորոշվել է երկկողմանի թոքաբորբ եւ չի նայվել թոքաբանի կողմից:

«Անհասկանալի է 2-3 ժամերի տարբերությամբ թոքերի ռենտգեն հետազոտության տվյալների տարբերությունը»,- ասվում է հետազոտության մեջ:

Նշենք, որ այս գործով երկու ամբաստանյալ կա՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժշկուհիներ Շուշանիկ Բախշյանը եւ Անի Բաբելյանը:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հաղորդել էր, որ «Շենգավիթ» ԲԿ-ի բժշկուհի Շուշանիկ Բախշյանը 2015 թվականի հուլիսի 23-ին հեռախոսակապի միջոցով տեղեկացել է, որ իր հսկողության տակ գտնվող հղի Մերի Մարգարյանն ունեցել է բարձր ջերմություն եւ վերջինիս խորհուրդ է տվել ընդունել «Պարացետամոլ» դեղահաբ։ 2015 թվականի հուլիսի 24-ին հղի կնոջը հրավիրել է բժշկական կենտրոն հերթական կոնսուլտացիայի համար եւ տեղյակ լինելով Մերի Մարգարյանի բարձր ջերմություն ունենալու մասին՝ չի հոսպիտալացրել նրան:

2015 թվականի հուլիսի 27-ին, երբ Մերի Մարգարյանը ստացիոնար բուժում է ստացել «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, առավոտյան ժամը 09.00-ից սկսած, արյան բիոքիմիական եւ մնացած հետազոտությունների արդյունքում արձանագրվել է արագ ընթացող եւ հղիության հետ կապված զարգացող փոփոխություններ, որի պայմաններում չի կատարվել կյանքի ցուցումով անհապաղ ծննդալուծում, այդ թվում նաեւ՝ կեսարյան հատման միջոցով, ինչի հետեւանքով առաջացած բազմաօրգանային անբավարարությունից 2015 թ. հուլիսի 29-ին Մերի Մարգարյանը մահացել է, իսկ հաջորդ օրը թոքերի եւ գլխուղեղի այտուցից մահացել է նաեւ նրա նորածին դուստրը:

Շուշանիկ Բախշյանին եւ Անի Բաբելյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Բախշյանը գրավի դիմաց ազատ է արձակվել, իսկ Բաբելյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular