ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Norlur.am կայքին սպառնացող վտանգը...

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Գուրգեն Սահակյանն իր ֆեյսբուքյան էջումգրում է.
 
Առաջին անգամը չէ, երբ լրատվական դաշտում հեղինակություն չվայելող կայքերից մեը, որը կոչվում է norlur.am, աչքի է ընկնում իր խառնակիչ դրսևորմամբ: Հասկանալի է, որ մեդիա լծակները երբեմն-երբեմն օգտագործվում են որպես հակաքարոզչության միջոց, սակայն սա արդեն կոպիտ ասած «բոշության» է նմանվում, երբ չունենալով բավարար ինտելեկտուալ և անալիտիկ ռեսուրս, փորձ է արվում ապակողմնորոշել հանրությանն ու կարծիք փոխել կոնկրետ քաղաքական ուժի նկատմամբ: Հնարավոր է որոշ դեպքերում դա ստացվում է, սակայն norlur.am-ի պարագայում դա այդպես չէ, քանի որ թիրախը, որի դեմ աշխատում է այս կայքն օրնիբուն, բոլոր առումներով գերազանցում է նրանց պատկերացուներն ու հնարավորությունները: 
 
Ինչևէ հերթական անգամ շահարկելով Նաիրա Զոհրաբյանի այն խոսքերը, որ իրենց խմբակցությունը արտահերթ խորհրդարանական ընտրություններին գնալու է մեծամասնության քվեն ստանալու ակնկալիքով, վերլուծել են այն ու ինչ-որ տափակ եզրահանգման են եկել, որի համաձայն «Ծառուկյան» դաշինքն իբր թե պայմանավորվածություն ձեռք կբերի նախկին իշխանականների հետ ու Նիկոլ Փաշինյանի համար դժվար իրավիճակ կստեղծվի:
 
Բացարձակ անհեռատեսություն և դիլետանտություն դրսևորած այս ծակ անալիտիկները, չեն էլ հասկացել, որ նման շահարկումների ժամկետն անցել է, դա այլևս ակտուալ չէ, քանի որ ՀՀԿ-ն մոտ ապագայում վերջնականապես քաղաքական կապիտուլացիայի կենթարկվի, երբ նոր ընտրական համակարգով կիրականացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ասենք ավելին, դասական քաղաքագիտությունը ենթադրում է, որ քաղաքական ուժը ընտրություներին պետք է հավակնի մեծամասնության քվեն ստանալուն, հակառակ դեպքում տվյալ ուժն ուղղակի սպառված և լճացած թիմի կնմանվի: 
 
Այսինքն Արտակ Նավասարդյանը, ով հանդիսանում է norlur.am կայքի սեփականատերը սկսել է կրակի հետ խաղալ և իր կայքի՝ մեդիադաշտում ապագայի վրա քար է գցում: 
Ի գիտություն norlur.am-ի խմբագրակազմի, Ծառուկյանը բազմաթիվ անգամներ ունեցել է ավելի նպաստավոր պայմաններ իշխանության գալու, սակայն նա ընտրեց ժողովրդի վստահությամբ դա իրականացնելու ազնիվ ճանապարհը, որպեսզի ոչ ոք չկասկածի նրա լեգիտիմության վրա:
 
Ինչևէ որքան ցանկանում են թող շարունակեն այդ անպտուղ գործունեութունն ուղղված համաժողովրդական շարժման հաղթանակն արձանագրած ուժերի և լիդերների դեմ, դա այս փուլում բումերանգի էֆեկտով է անդրադառնալու նրանց վրա, իսկ ընթերցողն էլ, որ այսպես շարունակվի, զերծ կմնա norlur.am կայքի նման ծախված և անարժանապատիվ կայքի հրապարակումներից:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular