ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տնտեսական անկում՝ «սիրո» հեղափոխության առաջին «նվերը» «հպարտ» քաղաքացիներին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Սիրո» հեղափոխության հեղինակ «հպարտ» քաղաքացիները ստացան առաջին «նվերը»՝ ապրիլ ամսին Հայաստանում արձանագրվել է տնտեսական անկում: Առաջ անցնելով տեղեկացնենք վերոնշյալ քաղաքացիներին, որ տվյալները հրապարակել է ազգային վիճակագրական ծառայությունը, որի ղեկավարին իր պաշտոնում վերահաստատեց նորընտիր կամ նորանշանակ վարչապետը: Սրանով ակնհայտ դարձավ նաեւ, որ Նիկոլ Փաշինյանի խմբագրած օրաթերթի կողմից տարիներ շարունակ ծառայությանը եւ նրա ղեկավարի ներկայացրած տնտեսական ցուցանիշները «նկարչություն» համարելը սովորական ստախոսություն էր: Կամ գուցե ո՞չ: Գուցե հիմա էլ Նիկոլ Փաշինյանն ի՞ր թվերն է ցանկանում «նկարել» նրա միջոցով: Մի խոսքով, մինչ մերօրյա հեղափոխականները կկողնորոշվեն, թե ո՞րն է այս երկու տարբերակներից իրականը, անդրադառնանք ոչ մխիթարական ցուցանիշներին:

Այսպիսով, այս տարվա ապրիլին, երբ մայրաքաղաքն ու Հայաստանը ցնցվումէին հեղափոխականների «հանդուրժողական» ցույցերից, մեքենաների վայրենի երթեւեկից եւ ձայնային ազդանշաններից, փողոցների եւ ճանապարհների շրջափակումից, գործադուլներից ու դասադուլներից, մարտի նկատմամբ արձանագրվել է 3,1 տոկոս տնտեսական անկում: Արդյունաբերական անկումը կազմել է 15,6 տոկոս, շինարարությանը՝ գրեթե 12 տոկոս, առեւտրինը՝ 5,2 տոկոս: Ծառայությունների ծավալն է մնացել գրեթե անփոփոխ՝ 0,5 տոկոս աճ եւ աճ է արձանագրվել միայն գյուղատնտեսությունում՝ 43,8 տոկոսով, որը պայմանավորված է սեզոանային գործոնով՝ ապրիլին բերքը արդեն հասունանում է: Այսինքն, կարող ենք փաստել, որ տնտեսական ավելի լուրջ անկումից Նիկոլ Փաշինյանին փրկել է եղանակը և նախորդ կառավարության կողմից գյուղատնտեսությունում իրականացրած ծրագրերը:

Արտահանման ծավալները նվազել են՝ 12,8 տոկոսով, ներմուծմանը՝ 9,8 տոկոսով: Միջին աշխատավարձը եւս ապրիլին մարտի նկատմամբ նվազել է՝ 2,5 տոկոսով: Ընդ որում, աշխատավարձի նվազում է արձանագրվել թե մասնավոր, թե պետական հատվածներում:

Այդուհանդերձ, այս տարվա առաջին եռամսյակին Կարեն Կարապետյանի կառավարության ձեռք բերումը՝ 10,6 տոկոս տնտեսական ակտիվության աճի իներցիան դեռ պահպանվում է: Դրա շնորհիվ թեեւ չորս ամիսների տնտեսական ակտիվության աճը կազմել է 9,7 տոկոս, բայց պարզ է, որ աճի տեմպը նվազել է: Սրանք դեռեւս թվեր են, որոնք շատերի համար ոչինչ չեն ասում, բայց երբ դրանց անմխիթար շարքը շարունակվի մյուս ամիսներին եւ դրանց հետեւանքները սկսեն արտացոլվել իրական կյանքում՝ եկամուտների նվազում, գնողունակության անկում, տնտեսական ակտիվության նվազում եւ սոցիալական վիճակի վատթարացում, այն ժամանակ գուցե «ժողովրդի համար լավ բան»-ի ակնկալիքով Նիկոլի վկաներ դարձած հազարավոր մարդիկ կսկսեն խորհել, թե ինչպե՞ս եղավ, որ «սրանից ավելի վատ չի լինի» արտահայտությունը փոխվեց «էն ժամանակ գոնե լավ էր» արտահայտությամբ: Դա հետո, իսկ հիմա նոր կառավարության պոպուլիստական փուչիկներ են փչվում ու ամբոխը շարունակում է դրանց կուրորեն հավատալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular