ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի վերջո ինչ թիրախ էր ընտրել Ալեն Սիմոնյանը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հստակ գիտակցելով, որ իր բարձրացրած խնդիրն իրավական առումով արդեն իսկ լուծված է, և այսպես, թե այնպես ինքը մնալու է և պահպանելու է իր մանդատը ԱԺ-ում՝ Ալեն Սիմոնյանը շարունակում է իրարամերժ հարցազրույցներ տալ՝ այդպես էլ չփորձելով տարանջատել առաջնայինը երկրորդայինից։ Իսկ որ նա հստակ գիտակցում է, պարզ է անգամ իր տված հարցազրույցներից, որտեղ խոսում է այն մասին, որ հարցը
բազմակողմանիորեն քննարկել է իրավաբանների հետ։

Եվ ուրեմն ինչո՞ւ։

Ինչո՞ւ է արդեն ՀՀ ԱԺ պատգամավորի մանդատ ձեռք բերած անձն այսքան հրապարակային խճճում ակնառու սարքովի թնջուկը և փորձում ներկայացնել, որ Երևանի քաղաքապետը փորձում է զրկել իրեն այն մանդատից, որի համար ինքը պատրաստ է անգամ վայր դնել կարգով ավելի բարձր և հետևապես՝ վերահսկման
հնարավորությունների կիրառման առումով ավելի արդյունավետ գործիք հանդիսացող ԱԺ պատգամավորի մանդատը։

Պատասխանը պիտի փնտրել հանրությանը հոգեբանական մեսիջ ուղղելու համատեքստում։ Ալեն Սիմոնյանն այս պահին մի պարզ խնդիր է լուծում. փորձում է իրեն ներկայացնել զոհի կարգավիճակում, որին Երևանի քաղաքապետը զրկում է ավագանու լիազորություններից և հետևապես՝ այս ավագանու գործելու ժամանակահատվածում քաղաքապետ դառնալու հնարավորությունից։

Օրենքներ կարդացող յուրաքանչյուր անձի համար արդեն իսկ պարզ է, որ Երևանի քաղաքապետը որևէ անձնավորված քայլ չի կատարում. նա ուղղակի պարտավոր է արձանագրել մեր երկրում գործող իրավական կարևոր նորմը։ Եվ իր իրավասությունը ոչ թե զրկելն է կամ ձեռքից վերցնելը, այլ արձանագրելն ու իրական փաստը Կենտրոնական ընտրական հանձնաժողովին ներկայացնելը՝ սպասելով ԿԸՀ որոշմանը։ Ուրիշ ոչինչ։

Իհարկե, կարելի է նաև հարցը դիտարկել մյուս կողմից. փաստը չարձանագրելու պարագայում կհայտնվեին իրավագետներ ու գործիչներ, որոնք կմեղադրեին Երևանի քաղաքապետին ոչինչ չանելու և օրենքները չհարգելու
համար։

Այնպես որ, խնդիրը զոհի կարգավիճակ ձեռք բերելն էր, ինչն ուղղակի լիովին չէր հաշվարկվել, և արդյունքում Ալեն Սիմոնյանն ունի այն, ինչ ունի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular