ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀԿ-ական հաստիքային տեխնոլոգներն ու կայքերը հայտնվել են ցայտնոտի մեջ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարդգես Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ցանկացած քաղաքական ուժ, որը մասնակցում է ընտրությունների, մասնակցում է հաղթելու նպատակով․ սա քաղաքական աքսիոմ է, որը կարող է վիճարկել միայն տգետը։ Բայց պարզվում է, նման տգետներ հայաստանյան լրատվական, վերլուծական և սոցցանցային դաշտում բավական շատ կան։

Այսպես, նախօրեին Նաիրա Զոհրաբյանը հայտատարել էր, որ ԲՀԿ-ն ընտրություններինձայների բացարձակ մեծամասնություն հավաքելու հայտ է ներկայացնելու, այլ կերպ ասած, մասնակցելու է ընտրություններին 50+1 ձայներ ստանալու ակնկալիքով։ 

Նաիրա Զոհրաբյանը այս հայտարարությունը արել էր ԲՀԿ-ի մասով։ Բայց մի՞թե Հայաստանում, և ընդհանրապես աշխարհում կա որևէ լուրջ քաղաքական ուժ, որը ընտրություններին չի մասնակցում հաղթելու, բացարձակ հաղթանակ տանելու ակնկալիքով։ Վստահ ենք որ չկա, իսկ եթե կա նման ուժ, ապա այն շատ արագ վերանալու է քաղաքական դաշտից, ինչպես ՀՀ-ում դադարել են գոյություն ունենալ նման տասնյակ կուսակցություններ։

Սակայն Նաիրա Զոհրաբյանի այս հայտարարությունը իսկական ցայտնոտի մեջ է գցել ՀՀԿ-ականներին, որոնք երեկվանից խուճապային տրամադրությամբ անցել են գործի։ Իսկ նրանց ակնհայտ խուճապը հատկապես երևում է այն բանից, որ գործի են անցել՝ օգտագործելով իրենց ողջ արսենալը․ կայքեր, հաստիքային վերլուծաբաններ, ֆեյսբուքյան օգտատերեր։ 

Օրինակ, արդեն տխրահռչակ Iravunk.com կայքը, ինչպես և սպասվում էր, անդրադարձել է այս թեմային, բայց այն փորձել է ներկայացնել այլ լույսի ներքո՝ ղեկավարվելով իր կողմից որդեգրած պառակտիչ գործունեության ոգով։ Այս կայքը Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունը օգտագոծել է՝ հերթական անգամ Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի միջև սեպ խրելու փորձի համար և գրել մի հերթական ապատեղակատվական կեղծ նյութ՝ կրկին հիմնվելով իր գոյություն չուենցող աղբյուների վրա։

Իրականում Iravunk.com կայքն էլ գիտի, որ ընտրություններին գնում են միայն հաղթելու համար։ Գիտի շատ լավ, քանի որ տարիներ շարունակ սպասարկել է ՀՀԿ—ի շահերը, որը միշտ ձգտում էր ձայների բացարձակ մեծամասնության՝ հաշվի չնստելով մեթոդների ու մեխանիզմների արդարացիության հետ, ինչն էլ ի վերջո դարձավ ՀՀԿ-ի քաղաքական վախճանի պատճառ։ 

Այսօր Iravunk.com կայքը, ապա մի քանի ՀՀԿ-ականամերձ հաստիքային վերլուծաբաններ և օգտատերեր, որոնք շարունակում են սպասարկել ՀՀԿ-ի շահերը, հրահանգված զարմանք են հայտնում Նաիրա Զոհրաբյանի հայտարարության վերաբերյալ։ 
Սակայն ՀՀԿ-ական արսենալին և գործիքակազմին պետք է հուսախաբ անենք և ասենք, որ որքան էլ նրանք հիստերիկաբար գոռան և փորձեն ԲՀԿ-ի ցանկությունը ներկայացնել այլ լույսի ներքո, միևնույն է ԲՀԿ-ն , ինպես ցանկացած իրեն հարգող և ծանրակշիռ քաղաքական ուժ, միևնույն է ընտրություններին մասնակցելու է ձայների բացարձակ մեծամասնություն ստանալու ակնկալիքով, ինչպես մնացյալ բոլոր ուժերը, բայց ոչ ՀՀԿ-ն, որը լավ է գիտակցում, որ հողը վերջնականեպս փախել է իր ոտքերի տակից և նման հույսեր փայփայելը արժանանալու է հասարակության ամենախիստ պատասխանին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular