ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երբեմնի «թունդ» քաղտեխնոլոգները հոգեվարքի մեջ են...

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մովսես Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Առնվազն պետք է լինել տկարամիտ ու քաղաքականապես տգետ, որ քաղաքական թիմի կողմից հնչեցված պարզ ու ադեկվատության բոլոր չափանիշներին համապատասխանող հայտարարությունը՝ այն է արտահերթ ընտրություններին ԲՀԿ-ն հավակնում է հաղթանակի և գնալու է առավելագույն արդյունք ապահովելու ճանապարհով, փորձել մեկնաբանել այլ շղարշի տակ:

Իսկ այս գործին ձեռնամուխ եղածներն էլ, ոչ պակաս ոչ ավել ՀՀԿ-ականամերձ սուտի քաղտեխնոլոգներն և քաղաքագետներն են,ովքեր կորցնելով քուն ու դադար փորձում են կախվել փրփուրներից, ավելի վատ ու զավեշտալի վիճակի մեջ դնելով իրենց և իրենց սուտի «կոչումները»:

Իսկ պարզ տրամաբանությունը հետևյալն է, ինչպես կարող է ցանկացած քաղաքական ուժ, որը մասնակցում է արտահերթ թե հերթական ընտրություններին ունենա պարտվելու հավակնություն:Անկասկած քաղաքական ուժերից յուրաքանչյուրն էլ մասնակցում է ընտրություններին հաղթելու ակնկալիքով, հակառակ պարագայում կարելի շատ մեծ կասկածի տակ դնել տվյալ քաղաքական ուժի ճակատագիրը: 

Եվ այս կոնտեքստում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը բավարար հիմքեր ունի նման նշաձող իր առջև դնելու համար, քանի որ թե՛ կուսակցությունը, թե՛ կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը վայելում են հարգանք ու վստահություն ժողովրդի լայն շրջանակներում։

Բնականաբար այս պարզ ճշմարտության մասին գիտեն նաև իրավիճակը խեղաթյուրել փորձողները:Սակայն նրանք, այլ առաքելությամբ են օժտել իրենց վերջին օրերին, այն է այժմյան այսպես ասած ազգային համաձայնության կառավարության քաղաքական ուժերի ներկայացուցիչների յուրաքանչյուր հայտարարությունը ձևախեղելով ցույց տալ կողմերին թե այդպիսի հայատրարություններից հետո ինչպես կարող են համագործակցել Ծառուկյանն ու Փաշինյանը:

Անկեղծ ասած այս մեխանիզմը այնքան էժան և պրիմիտիվ ժանրից է, որ գիտակից մարդու մոտ մեկ հարց է առաջացնում ՝ ժամանակին իրենց թունդ քաղաքագետներ հռչակածների միտքն այդքան տկար է, թե՞ նրանք պարզապես հոգեվարքի մեջ են՝ դրանով իսկ վերստին անգամ հաստատելով, որ գնացողների երգն արդեն երգված է:
Մեկ բան սակայն ակնառու է, այս հայտարարությունը որպես "ձեռնոց նետել" ներկայացնելով Գագիկ Ծառուկյանի ղեկավարած քաղաքական թիմի կողմից առ Նիկոլ Փաշինյան՝ վերահաստատում է, որ սա Ծառուկյանի և Փաշինյանի միավորման և համագործակցության միջև սեպ խրելու շղթայական գործընթացի հերթական փորձերից մեկն է, որն անմիջապես աչքի զարնվեց հատկապես, երբ այդ ամենն արվում է քաղհասարակությանը վաղուց հայտնի ժողգործինքերի միջոցով:

Հ.Գ.Ընտրություններում առավելագույն նշաձող դնելու հայտարարությունը, որը շինծու իրարանցում է առաջացրել համացանցում, մամուլում և նախկին իշխանականների "խոսնակ-քաղտեխնոլոգների", ինչպես նաև սպասարկու ֆեյքերի ֆեյսբուքյան պատերին ընդամենը փաստում է մեկ բանի մասին, որ վերջիններս կորցրել են ադեկվատության սահմանները և անճարությունից հայտնվել են ցայտոտնի մեջ ողջ թիմով՝ ֆեյքերից մինչև գլխավոր քաղտեխնոլոգներ։Ի վերջո ցինիզմն էլ պետք է սահմաններն ունենա...

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular