ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բազմաթիվ կաշիներ փոխած Բաբուխանյանի թերթը սին լուրեր է տարածում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Լրատվական դաշտում պատվերի շրջանակներում իրականացվող ցանկացած պրովակացիոն կամ զրպարտիչ գործողություն վաղ թե ուշ բացահայտվում է: Այն ինչի մասին պետք է խոսենք, այն կայքը որի արատավոր գործելաոճի մասին պետք է բարձրաձայնեք, վաղուց հայտնի է որպես ծախված և որոշ մարդկանց նեղ շահերը սպասարկող լրատվական: Խոսքը «Իրավունք» թերթին է վերաբերվում: Ասվածի գույներն էլ ավելի են խտանում այն համատեքստում, որ այս կայքի սեփականատերը բազմաթիվ կաշիներ փոխած Հայկ Բաբուխանյանն է: Արդեն մի քանի անգամ այս կայքի միջոցով փորձ է արվել պառակտել համաժողովրդական շարժումը համակարգող և այն իր տրամաբանական ավարտին հասցրած միությանը՝ Ծառուկյան-Փաշինյան, սակայն ապարդյուն, որովհետև ցանկացած կեղծիք նրանց անվան հետ կապված միանգամից արժանանում է բազմաթիվ օգտատերերի զայրույթի և անբարեհունչ խոսքերի՝ ուղղված թե այս պրովակացիան պատվիրողին, թե անձամբ Հայկ Բաբուխանյանին: Մարդկային արժանապատվությունը խոցող այդ հայհոյանքներն անգամ չեն կաշկանդում Բաբուխանյանին և իր կայքի խմբագրակազմին ու նրանք շարունակ ապատեղեկատվություն են տարածում Գագիկ Ծառուկյանի գործունեության վերաբերյալ: Նախանձն ու դիսկոմֆորտը բաբուխանյանին ու նրա հովանավորոներին հանգիստ չի տալիս և ամեն անգամ փորձում են սևացնել Ծառուկյանին, ում վարկանիշը րոպե առ րոպե բարձրանում է իր իսկ գործունեության շրջանակներում: Հասկանալի է, որ ինչ-որ կերպ դաշտում ներգրավածություն ունենալու ակնկալիքն է դրդում գնալ այդ քայլին, չէ որ համաժողովրդական վստահությունն ու համակրանքը վայելող միասնության լիդերները՝ Ծառուկյանն ու Փաշինյանը, ամբողջությամբ վերահսկում են իրավիճակը և բաբուխանյանի նման ծախվածներն ու անարժանապատիվ մուրացկանները, չեն կարող որևէ կերպ ներգրավածություն ունենալ այս պրոցեսին: Ինչևէ «բեղլուի» թերթը գրեթե ամեն օր մի նոր ապատեղեկատվություն է տարածում չգիտակցելով, որ այդկերպ վերջնականապես ոչնչացնում է ինքն իրեն, չէ որ թերթում հրապարակված տեղեկություններն այն աստիճան պրիմիտիվ են, որ դրանց սուտ լինելու հանգամանքը հենց տեղում պարզվում է: Դեռ որքան է մտադիր բախունյանական այս թերթը շարունակել իր անօգուտ գործընթացը պարզ չէ, բայց որ նման դեպքերը նպաստում են յուրայիններին ու դավաճաններին բացահայտելու գործընթացին, դա փաստ է: Թող շարունակեն իրենք իրենց գլխին սարքել…

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular