ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաշինյան-Ծառուկյանը համագործակցությունը ընդունվել է ժողովրդի կողմից, իսկ ժանգոտված արսենալը անզոր է ժողովրդի կամքի առաջ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ
Անտոն Սարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Մի՞թե կարելի է լինել այնքան անսկզբունքային, որքան մեր լրատվականներից որոշներն են։ Հորինել, սադրել ու կատարել ստոր պատվեր՝ դրանով իսկ փորձելով որոշակի հակասական տրամադրություններ առաջացնել հասարակության մեջ։ Ահավասիկ «Իրավունք» օրաթերթը, իր այլևս իշխանազուրկ հովարանորների համար շարունակում է սևագործ աշխատանք կատարել։ Իսկ վերջիններիս կողմից հանձնարարվածն, անշուշտ, պետք է միտված լինի նրան, որ վարկաբեկելով նոր կառավարությանը, ժողովրդական շարժման գլուխում կանգնածներին ու այս շարժումը սատարողներին՝ կարողանա հետդարձի մի ուղի բացել նախկինների վերադարձի համար, իսկ վերոնշյալ թերթին՝ ապահովել յուղոտ պատառներով լեցուն կերակրատաշտին վերադարձով։

Թերթի սեփականտերը, ինչպես գիտենք, Հայկ Բաբուխանյանն է, ով նաև Ազգային Ժողովի պատգամավոր է, նախկին բոցկլտացող ընդդիմադիր, հիմա երդվյալ հանրապետական, ու դեռ հարց է, թե հետո ինչ է լինելու։ Իսկ մարդու կենսագրությունը ինքնին արարք է ու գործողություն։ Հենց այս մարդու կենսագրությանը համապատասխան էլ գործում է «Իրավունք» թերթը՝ անսկզբունքային ու սուտ նյութեր գրելով իր էջերում։ Վերջին շրջանում այս թերթի խմբագրակազմը սևեռված է Նիկոլ Փաշինյանի և համաժողովրդական շարժմանը միացած «Ծառուկյան» դաշինքի առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համագործակցության վրա։ Այս համագործակցության մեջ տեսնելով անպարտելի ուժ՝ Բաբուխանյանի «տերերը» իրենց ողջ արսենալը ի գործ են դնում՝ ամեն օր ու ամեն անգամ մի հերյուրանք հորինելով ու արտանետելով հասարակության մեջ։ 
 
Տևական ժամանակ նույն գործին նվիրվելը ակնհայտ է դարձնում, որ սա ստոր պատվեր է։ Ու այս իսկ պատճառով երեկ մամուլում արդեն տարածվեցին բացահայտ հակափաստարկներ այն մասին, որ հատկապես ու մասնավորապես սույն թերթը աշխատում է Ծառուկյան-Փաշինյան համագործակցության հիմքում հետին մտքեր որոնելու և նրանց միասնականությունը խաթարելու անազնիվ ու պառակտիչ մղումով։ Թերթի այսօրվա համարում խմբագրակազմը այս հակափաստարկները չեզոքացնելու նպատակով ՀՅԴ-ին էլ է մեջ գցել, բայց էլի նյութի հոսքը տարել է նույն ուղղությամբ՝ երգելով նույն անիմաստ երգը։

Այս պատվերն ուղղակի պատուհաս է դարձել «Իրավունք» թերթի և Հայկ Բաբուխանյանի գլխին, ու որքան էլ ջանան այն իրականացել, արդեն վերջինս դատապարտված է անհաջողության։ Թե՛ Փաշինյանը, թե՛ Ծառուկյանը և թե՛ այս երկու ուժերի համագործակցությունն արդեն վաղուց ընդունվել է մեր ժողովրդի կողմից, իսկ հիմա երկրում առաջնայինը հենց ժողովրդի կամքն է։ Հետևաբար, Բաբուխանյանը իր՝ վաղուց ժանգոտված ու սպառված արսենալով ոչ մի բանի չի կարող հասնել՝ բացի իր ու իր թերթի անվան վրա հերթական խզբզանքն ավելացնելուց։
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular