ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵԼՔ-ում «ելքերը» չեն գտնում. Զառա VS Ալեն

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հետհեղափոխական կրքերը իրար մեջ պաշտոններ կիսող տակավին երիտասարդների միջև գնալով ավելի են թեժանում: Մեկ Երևանի ավագանու անդամ, իսկ հիմա դեռևս ԱԺ պատգամավոր Ալեն Սիմոնյանն էր գունավոր ցույցեր հրահրում քաղաքապետ Տարոն Մարգարյանի դեմ, մեկ էլ օրեր առաջ համացանցում հայտնվեցին ինչ որ ՀԿ-ներ, որոնք Երևանի մեկ ուրիշ ավագանու անդամ Զառա Բաթոյանի համար են հայտարարություններ անում ու ստորագրություններ հավաքում:

Քաղաքում ասեկոսեներ են պտտվում, թե «ԵԼՔ» խմբակցությունում արշալույսները խաղաղ չեն և օր-օրի գնալով էլ ավելի են թեժանում: Բանն այն է, որ Ալեն Սիմոնյանը, կարծես համակերպվելով, որ Տարոն Մարգարյանը հրաժարական չի տալիս ու պինդ իր դիրքում մնացել է, համաձայնում է վերցնել Ազգային ժողովի պատգամավորի մանդատը: Ասում են նաև, որ Ալենը հույսեր ուներ, որ ինքը կդառնա խմբակցության ղեկավար Ազգային ժողովում կամ հարց լուծող «սուպեռ պատգամավոր»: Բայց երեկվա Ազգային ժողովում անցկացրած ժամերը ցույց տվեցին, որ ոչ միայն նա չդարձավ խմբակցության ղեկավար, այլև` ոչ մի բանով չի տարբերվելու մյուս պատգամավորներից, նույնիսկ մամուլում հրապարակված նորաթուխ պատգամավորի ցուցանակն ու մանդատը այլևս նրան չեն ուրախացնում:

Սակայն, Ալենի կյանքում ամեն ինչ փոխվում է, երբ թեմայի զարգացումը այլ շրջադարձ է ստանում, մի քանի օր համացանցանցում շրջանառության մեջ են դրվում Երևանի ավագանու անդամ Զառա Բաթոյանի քաղաքապետ դառնալու թեմաները, ինչը Ալենի մոտ առաջացնում է իրարամերժ զգացողություններ և վերջինի համբերության բաժակը լցվում է:

Իրեն քաղաքապետի պաշտոնում արդեն իսկ պատկերացրած,նկարած Ալենը ոչ մի կերպ չի համակերպվում Զառայի քաղաքապետ դառնալու թեմայի հետ և նրանք ծանր զրույց են ունենում:

Ասում են, քննարկումները բավականին թեժ են անցել և Ալենը Զառային հասկացրել է, որ նա իրավունք չունի հավակնելու իր երազած պաշտոնին:Հիմքն էլ նման ամբիցիոզ հայտարարությունների այն է, որ Ալենը իրեն համարում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիրներից և ոչ մի կերպ չի կարողանում մարսել, ինչպես վերջին պահին միացած կամ «իր չափ ներդրում» չունեցածները կարող են, հերիք չէ, պաշտոններ ստանալ, մի հատ էլ հանկարծ ու հանկարծ հավակնեն իր «երազած» տեղին:

Հաջորդիվ, Ալենը իր կողմից կազմակերպած մամուլի հետ շփումներում, հավաստիացրել է, որ եթե իր կուսակցությունը իրեն վստահի, ինքը դեմ չի լինի զբաղեցնելու քաղաքապետի պաշտոնը:

Ինչ վերաբերում է Զառա Բաթոյանին, վերջինս էլ մի քանի օր չարձագանքեց իր աջակիցների կոչերին ,սակայն ի վերջո, պաշտոն ունենալու մոլուցքը տեղի տվեց և նա իր ֆեյսբուքյան էջում մի սրտաճմլիկ ու երկակի ստանդարտների վրա հիմնված ստատուս է գրել, հայտնելով, որ շնորհակալ է իր թեկնածությունն առաջադրողներին, միևնույն ժամանակ, չի բացառել, որ եթե իրեն նման հնարավորություն տրվի, ինքը կծառայի երևանցիներին:

Թե Ալենի, և թե Զառայի պարագայում նկատվում է անվստահություն և աջակցության տոտալ բացակայություն` կուսակցության ղեկավարության կողմից: Կարճ ասած, Նիկոլ Փաշինյանը կարծես երկուսի ձեռքը կրակն է ընկել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular