ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դատավորը մերժեց ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդությունը. տուժողի իրավահաջորդի եւ նրա ներկայացուցչի բացարձակ իրավունքները խախտված են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Մնացական Մարտիրոսյան, Կենտրոնի նստավայր) վարույթում է գտնվում տուժող սփյուռքահայ բարերար Արփի Մերասի և ամբաստանյալ «Վելես» հասարակական կազմակերպության հիմնադիր և նախագահ, իրավապաշտպան Մարինա Պողոսյանի վերաբերյալ քրեական գործը: Այս մասին հայտնում է PAST.am-ը:

Այսօր կայացած դատական նիստում դատավարության կողմերը հանդես եկան ճառով, սակայն մինչ այդ Ա.Մերասի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Հրանտ Անանյանը դատավորին ինքնաբացարկ ներկայացնելու միջնորդություն հայտնեց՝ նշելով, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգիրքը չի նախատեսում որեւէ կարգավորում առ այն, որ տուժողի մահվամբ նրա ներկայացուցչի լիազորությունները ինքնըստիքյան դադարում են կամ պետք է անվերապահ դադարեցվեն:

«Նախագահող դատավորը, քրեադատավարական օրենքի 78 հոդվածի 3-րդ մասի խախտմամբ պատճառաբանված, որոշում չկայացրեց այդ կապակցությամբ: Դատավոր Մ. Մարտիրոսյանն անտեսեց նաեւ, որ առնվազն հիմքեր կան, որ տուժողի հարազատները միջոցներ են ձեռնարկել միջնորդավորված ձեւով վարույթին մասնակցելու համար, սակայն իրենցից անկախ հանգամանքներով՝ փոստային ծառայության խնդիրների պատճառով, մասնակցության հիմքերի բնօրինակները չեն հասել Հայաստան՝ հասցեատիրոջը:

Նշված պայմաններում դատավոր Մ.Մարիտիրոսյանը ճառով հանդես գալու իրավունքը վերապահեց պաշտպանության կողմին, որից հետո դատական նիստը հետաձգվեց:

Դատարանը մերժել էր նաեւ իրավահաջորդ Սարո Մերասի ճառով կամ ռեպլիկով հանդես գալուն՝ նշելով, որ «իրավահաջորդը պարզապես կարող է ներկա գտնվել նիստերի դահլիճում ու հետեւել»:

Հրանտ Անանյանը Մերասի իրավահաջորդին իրավունքից զրկելու փաստը որակեց որպես խիստ ապօրինի ու աննախադեպ: Հ. Անանյանը նշեց, որ նախագահող դատավորը անհիմն է զրկել եւ՛ տուժողին, եւ՛ նրա ներկայացուցչին իրենց բացարձակ իրավունքից.

«Նախագահող դատավորը դրանով ընդգծեց իր կանխակալ վերաբերմունքը՝ ի վնաս տուժող կողմի»,- նշեց նա՝ հավելելով, որ քրեական գործի ընթացքում ամբաստանյալը իր կամքը հարկադրելու համար, օրենքով նախատեսված գործառույթները իրականացնելը խափանելու, մարդկանց կաշկանդելու նպատակով բացեիբաց անօրինական ազդեցություն է ունեցել քրեական դատավարության մասնակիցների վրա եւ դատավարությանը մասնակցող անձանց վրա, այդ թվում՝ նրանց պատիվն ու արժանապատվությունը վտանգի տակ դնող հրապարակումներով, հայտարարություններով եւ թրոլինգով ինչպես սոցիալական ցանցերում, այնպես էլ ԶԼՄ-ների հետ հարցազրույցներում:

Հրանտ Անանյանի խոսքից հետո կարծիք հայտնեցին ամբաստանյալի փաստաբանները, որոնցից մեկը՝ Մուշեղ Շուշանյանը, նշեց, որ ինքը մեկ անգամ չէ, որ իր տեսակետն է հայտնել Հրանտ Անանյանին որպես իրավահաջորդի ներկայացուցիչ չներգրավելու հարցում:

Նշենք, որ պաշտպաններից բացի` ինքնաբացարկի վերաբերյալ կարծիք հայտնեց նաեւ ամբաստանյալ Մարինա Պողոսյանը, ում խոսքը լեցուն էր Հ. Անանյանին ուղղված վիրավորական արտահայտություններով եւ դատավորին գովերգող տողերով:

Խորհրդակցական սենյակից վերադառնալուց հետո դատավորը հայտարարեց ինքնաբացարկ ներկայացնելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը՝ համարելով այն անհիմն, որից հետո ամբաստանյալ Մարինա Պողոսյանը բացարկի միջնորդություն հայտնեց մեղադրողին: Սակայն այս միջնոդրությունը եւս մերժվեց: Իր խոսքի ընթացքում Մ. Պողոսյանը կարծես ցանկանում էր խախտել դատական նիստի կարգուկանոնը, որը դուր չեկավ նախագահող դատավորին, ով ամբաստանյալի նկատմամբ սանկցիաներ կիրառեց՝ նկատողության տեսքով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular