ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկրում կատարվող լուրջ գործընթացները խափանել հայկբաբուխանյանական անպիտան գործիքներով՝ անճարության նշան է

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մակար Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Արդեն տևական ժամանակ է, ինչ որոշ պարբերականներ, ինչպես նաև հայտնի «տերերին» սպասարկող ֆեյքեր ձեռնամուխ են եղել համաժողովրդական շարժման երկրորդ՝ իշխանությունում աշխատելու փուլի ձախողման գործին։ Այս ամենը իրականացվում է ակնառու պատվերի նոտայի վրա։ Իսկ ամենից ակնառուն այս հարցում այն է, որ պատվերն ունի հստակ ուղղորդված սլաքներ, այն է՝ աշխատել է պետք, ավելին պետք է՝ «կաշվից դուրս գալ»՝ Գագիկ Ծառուկյանին և Նիկոլ Փաշինյանի համագործակցության և հարաբերությունների մեջ մի հսկայական սեպ խրելու համար։ 
Թերևս նախկին իշխանավորները կամ այլ կերպ ասած վերոնշյալ սադրանքի պատվիրատուները բավականին խելացի են այն հարցում, որ լավ են գիտակցում իրենց տապալման և ժողովրդի հաջողության գրավականը ինչումն է։

Սակայն միևնույն ժամանակ նրանք այնքան անմիտ և անհեռատես են, որ այս «լուրջ» և իրենց համար կենսական նշանակություն ունեցող պատվերը վերստին վստահում են բեղավոր խմբագրին, ով մի քանի օր առաջ նույն թեմային անդրադարձավ, տապալվեց, արժանացավ հասարակության պարսավանքին ու միա բան էլ ավել ՝ կարմիր գծով՝ որպես ազգային միասնության դեմ դավադիր, շտրիխվեց «Իրավունք» թերթի անվան դիմաց։

Հիմա էլ նույն ձեռագրով, նույն անհաջող մտահղացմամբ նույն այդ թերթը ցանկանում է վարչապետ Փաշինյանին ակնարկել թե քո «գործընկեր» Ծառուկյանը ունի մենաշնորհ, ուրեմն այդ ինչպե՞ս ես պայքարելու մենաշնորհների դեմ։ «Մեկ հարվածով երկու նապաստակ սպանելու» մտքից ոգևորված՝ «Իրավունք» թերթի բեղավոր խմբագիրը մոռանում է մի լավ աչքի անցկացնել իրականությունը և վկայակոչում է Գագիկ Ծառուկյանի «Արարատի» ցեմենտի գործորանը՝ այն հռչակելով որպես մենաշնորհի բացարձակ և խոսուն դրսևորում։ 

Իսկ իրականությունն այն է, որ ցեմենտի արտադրությամբ Հայաստանում բավականին շատ գործարարներ և անհատներ են զբաղվում(Հրազդանի «Միկա» ցեմենտի գործարանը, Մհեր Սեդրակյանի որդուն պատկանող Էրեբունու գաջի գործարանը և այլն), իրականությունն այն է, որ այսօր յուրաքանչյուր քաղաքացի կարող է հարևան երկրներից՝ Վրաստանից և Պարսկաստանից ցանկացած քանակությամբ ցեմենտ բերել երկիր՝ թե՛ իր անձնական օգտագործման համար, թե՛ վաճառելու նպատակով։ Ահա սա է իրականությունը և սա բերել որպես մենաշնորհի օրինակ ու այս հնարածին ստի միջոցով փորձել հիմնավորել ասվածը առնվազն ավանակի կողմից «ի» և «ա», ձայնավորների ատարբերելն է հիշեցնում։ 

Այս առիթը կարող ենք օգտագործել և մենաշնորհի մասին մի երկու հետաքրքիր օրինակ ցույց տալ այս թերթի տպագրությունը հոգացող հովանավորների գործունեության մեջ՝ բենզինի և դիզվառելիքի շուկայում։ 

Ինչպես վերը նշեցինք, «Իրավունքը» արդեն կարմիր գույնով շտրիխվել է՝ որպես սադրիչ ու պատվեր հանձն առնող լրատվամիջոց և այս հարթակի միջոցով որևէ հարց լուծելը անզորության նշան է։ 

Իսկ ով էլ տեղյակ չէ, կարող է իրականությունը մի վայրկյայում բացահայտել՝ առաջնորդվելով «ասա ով է տերդ, ասեմ՝ ով ես դու» սկզբունքով՝ հիշելով սույն թերթի թմբագիր Հայկ Բաբուխանյանի անփառունակ անցյալն ու ընդդիմությունից իշխանություն սահուն անցումները։ 

Ինչևէ, մնում է ցավակցել պատվիրատուներին, որ այնքան նեղն են ընկել, որ իրենց հույսը դրել են «Իրավունքի» և նրա բեղլու խմբագրի վրա, և արձանագրել, որ նրանց բռնած գործը դրանով իսկ դատապարտվել է անհաջողության։ Իսկ այն, ինչ կատարվում է մեր երկրում ավելի լուրջ գործընթացներ են, ու հայկբաբուխանյանական անլուրջ գործիքներով պայքարել դրանց դեմ կամ ջանալ խափանել դրանք, առնվազն անմիտ անճարություն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular