ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գագիկ Ծառուկյանին մենաշնորհներ վերագրողներն առնվազն քաղաքական իմպոտենտներ են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գուրգեն Սահակյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Թավշյա հեղափոխությունից հետո լրատվական դաշտը ևս ռեստավրացիայի ենթարկվեց: Ընդհանուր առմամբ որոշ լրատվականներ, որոնք տարիներ շարունակ սնուցվում էին նախկին իշխանական կերակրատաշտակից, արդեն իսկ սկսեցին բացահայտ կերպով, նպատակաուղղված «գրոհել» հեղափոխությունից հետո ժողովրդի համակրանքն ու վստահությունը վայելող ուժերի և գործիչների դեմ: 

Մասնավորապես «Իրավունք» թերթն ու համանուն կայքն արդեն իսկ հասկանալի կենտրոնից հստակ աշխատում է սևացնելու Ծառուկյան-Փաշինյան համագործակցությունը: Թերթի խմբագրության կարճ ուղեղով, ինչ-որ կեղծ լուրերով հնարավոր է պառակտել համագործակցությունը և հետո էլ վնասել վերոնշյալ գործիչների հեղինակությունները: 

Նրանց պարբերական բնույթ կրող փորձերը չեն դարադրում, անկախ այն հանգամանքից, որ ամեն անգամ նմանատիպ հրապարակումներից հետո սոցիալական ցանցերում սկսվում է հայհոյանքների և նախատինքի տարափ:

Այսօր տվյալ թերթը, կրկին անգամ լծվել է սին լուրեր տարածելու գործին. Ըստ այդմ Գագիկ Ծառուկյան-Նիկոլ Փաշինյան համագործակցությունից խորը ընկճախտի մեջ գտնվող Հայկ Բաբուխանյանը, իր պատվիրատուների հետ միասին, այժմ էլ բացահայտ սուտ է գրում, այն մասին, թե իբր Գագիկ Ծառուկյանը ցեմենտի արտադրությունում մոնոպոլիա ունի, և այս պարագայում ինչպես է տեղի ունենում Փաշինյան-Ծառուկյան համագործակցությունը:

Ըստ երևույթին ժամանակին ընդդիմադիր այնուհետև պաշտոնի համար ծախված Հայկ Բաբուխանյանը այլ շահարկման թեմա չի կարողացել գտնել և որոշել է այժմ էլ բացահայտ ստերի միջոցով հասարակությանը մոլորեցնել, ինչն էլ ապացուցում է վերջինիս քաղաքականապես իմպոտենտ լինելու հանգամանքը:

Բնականաբար ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի, առավելևս «Իրավունք» թերթի խմբագրությունը քաջատեղյակ է, որ բացի Արարատ ցեմենտի գործարանից Հայաստանում ցենետի արտադրությամբ զբաղվում է նաև Հրազդանի «Միկա» ցեմենտի գործարանը, Էրեբունու գաջի գործարանը(որը վերահսկվում է Մհեր Սեդրակյանի որդու կողմից), և այլոք որոնք Պարսկաստանից և Վրաստանից են ներմուծում հումքը: 
Գիտե՞ն այս և այլոց անունների մասին Իրավունք թերթի խմբագրությունում, իհարկե գիտեն, այլ հարց է, որ թերթի սեփականատերը՝ Հայկ Բաբուխանյանը, ով ժամանակին ճամբարից շատ «պլավնի» ձևով «թռավ» իշխանության գիրկը, կյանքի գնով պետք է կատարեր պատվերը... 

Բայց միթե՞ պատվիրատուները չեն տեսնում, որ գումարները անտեղի են ծախսում և թերթի անձնակազմը իր յուրաքանչյուր ոչ պրոֆեսիոնալ հրապարակումով էլ ավելի վատ վիճակի մեջ է դնում հենց պատվիրատուներին:

Էլ չասենք, որ հասարակությունը վաղուց արդեն լուրջ չի ընդունում բաբուխանմաններին առավելևս նրանց ստոր ստերը:

Միգուցե Ծառուկյանի հերթկան մարդասիրական մղումներն են հանդիսացել նման անառողջ դրսևորումների առիթ, երբ նա մտադիր է ցեմենտի արտադրամաս հիմնել Կապանում, ինչը հնարավորություն կընձեռնի տեղացիներին օգտվել արտադրանքից և դրա համար կրկնակի-եռակի ծախս չանել և չգնալ այն ներկրել նույն Վրաստանից կամ Պարսկաստանից:

Պետք է արձանագրել, որ տարիներ շարունակ իշխանական կերակրատաշտից օգտվող Բաբուխանյանը, երբևէ չի գրել իր թերթի խմբագրությունը հովանավորողների մենաշնորհների մասին, որոնք իրավմամբ բարձրաձայնման կարիք ունեն, փոխարենը այլոց է վերագրում մենաշնորհներ,որոնք իրկանում գոյություն չունեն:

Ինչևէ փաստ է,որ իր կուռացիայի տակ գտնվող լրատվամիջոցներով տեղ գտած վայրահաչոցներով բեղլուն չի կարող խոչընդոտել այն կարևոր պրոցեսներին, ինչի միջով այժմ անցնում է նոր Հայաստանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular