ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դիմացել է ծեծին ու էլեկտրաշոկին, սակայն չի դիմացել սպառնալիքին՝ «մայրդ ու քույրդ կողքի սենյակում են, ու դու իրենց ձայնը կլսես»

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Մատուցողուհու սպանության աղմկահարույց գործով այսօրվա դատական նիստում ամբաստանյալ Դավիթ Թամրազյանը հերքեց մեղադրանքը՝ ինքը չի սպանել Մարիամին, երբևէ չի եղել սպանության վայր դարձած նրա տանը: Ամբաստանյալը հերքեց նաև իր դեմ առանցքային վկա Միլենայի տված ցուցմունքները՝ նշելով, որ դրանք սուտ են և չեն համապատասխանում իրականությանը:

Ըստ Դավիթ Թամրազյանի, սկզբից մինչև վերջ իրականությանը չի համապատասխանում նաև իր իսկ որպես կասկածյալ տված ինքնախոստովանական ցուցմունքը: Այն, ըստ ամբաստանյալի, քննիչներն իրեն թելադրել են, ինքն էլ գրել է, քանի որ հակառակ դեպքում ոստիկանության բաժնում իրեն սպառնացել են՝ «մայրդ ու քույրդ կողքի սենյակում են, ու դու իրենց ձայնը կլսես»: Նույն այդ պատճառով նույնպես քննիչի թելադրանքով, ըստ Դավիթ Թամրազյանի, մեղադրանք առաջադրելու պահին ինքը հրաժարվել է պաշտպանից՝ հայտարարելով, որ իր պաշտպանությունն ինքնուրույն կիրականացնի: Դ.Թամրազյանը իր հարազատների նկատմամբ բռնության սպառնալիքի ազդեցության տակ իրեն մեղավոր է ճանաչել ու պաշտպանից հրաժարվել նաև դատարանում, երբ քննվում էր խափանման միջոց կալանավորումն ընտրելու հարցը:

Դ.Թամրազյանի պաշտպան, փաստաբան Կրոմվել Գրիգորյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ոստիկանության բաժնում ճնշումներին՝ ծեծին ու էլեկտրաշոկին, իր պաշտպանյալը դիմացել է, նա տեղի է տվել միայն այն բանից հետո, երբ իրեն զգուշացրել են՝ դու դիմացար, բայց մայրդ ու քույրդ կողքի սենյակում են, ու դու իրենց ձայնը կլսես, ինքն էլ ասել է՝ «ինչ ուզում եք՝ կանեմ, միայն թե հիվանդ մորս ձեռք չտաք»: Առավել ևս որ իր աչքի առաջ տուժող կնոջ՝ Մարիամի, մորաքրոջն են ծեծել, որից վերջինիս ուշքը գնացել է:

Փաստաբանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ էլեկտրոշոկի հետևանքով վնասվածքների կարմիր հետքերը քննիչի թելադրանքով մի դեպքում Դ.Թամրազյանը գրել է, որ ինքը ալերգիկ է, այդ հետքերը քորելուց են առաջացել, իսկ մյուս դեպքում՝ փորձագետի մոտ, գրել է. «Ես ներվային եմ, մեր տանը կատարված քննչական գործողության ժամանակ ես քորել եմ ինքս ինձ»: Դրանց հակառակ դատաբժիշկը եզրահանգել է՝ դրանք հարվածի հետևանք են:

Ըստ Կ.Գրիգորյանի, գործի նյութերով հաստատվում է, որ Դավիթ Թամրազյանը դեպքի վայրում չի եղել, ընդ որում հաստատվում է ամբաստանյալին տեղափոխած տաքսիստի ցուցմունքի համակցությամբ: Գործի ելքով չշահագրգռված վկան՝ տաքսիստը, ինչպես և Դավիթ Թամրազյանը, ցուցմունք է տվել, որ ամբաստանյալն իրեն հինգ հազար դրամ է տվել, ինքը մանր չի ունեցել, տարածքում գտնվող հացի արտադրամասում գումարը մանրել է, բերել տվել է ամբաստանյալին և քանի որ անձրևային եղանակ է եղել, Դավիթը մնացել է տաքսի մեքենայի մեջ մինչև որ պայմանավորված այդ տեղը մեկ այլ տաքսի մեքենայով հասել է Միլենան՝ Թամրազյանը մի տաքսի մեքենայից դուրս է եկել նստել Միլենայի զբաղեցրած տաքսի մեքենան: Այդպիսով, ըստ պաշտպանի, հերքվում է Միլենայի ցուցմունքն առ այն, որ Դավիթը շենքերի միջև վազելով, հևիհև, շփոթված եկել է ու նստել իր զբաղեցրած տաքսի ավտոմեքենան:

Կրոմվել Գրիգորյանն ընդգծեց նաև, որ բացի Դավիթ Թամրազյանի ինքնախոստովանական ցուցմունքից, որևէ ապացույց չկա, որ Դավիթ Թամրազյանն առնչություն ունի սպանության հետ, անգամ նա չի իմացել, թե որտե՞ղ է գտնվում տուժողի տունը, այդ հասցեում երբևէ չի գտնվել, ասաց պաշտպանը:

Այդ մասին է վկայում նաև ընդհուպ մինչև սպանության օրը վեց ամսվա կտրվածքով կատարված՝ ամբաստանյալի ու սպանված կնոջ հեռախոսների ելքային ու մուտքային զանգերի վերծանումների վերլուծությունը՝ երբևէ Դավիթ Թամրազյանի հեռախոսը չի սպասարկվել տուժողի բնակավայրի ալեհավաքի կողմից:

Կ.Գրիգորյանը նշեց նաև, որ Դ.Թամրազյանի վրա արյան հետքեր չեն եղել այն դեպքում, որ պարանոցը կտրելու պարագայում նա պետք է որ արյան մեջ կորած լիներ:

Բացի այդ, ըստ դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության, Մարիամի մարմնին բազմաթիվ դանակի հարվածներ են եղել, նա մինչև սպանվելը նաև բռնությունների է ենթարկվել, պարանոց կտրելն, ըստ փորձաքննության եզրակացության, վերջին գործողությունն է եղել: Ըստ պաշտպանի, քննիչները թելադրել են՝ «գրի՝ պարանոցն եմ կտրել », իսկ մնացած վնասվածքները ո՞ւմ կողմից են հասցվել, բաց է մնացել:

Դեպքի վայրի լրացուցիչ զննությամբ Մարիամի հետ համատեղ նույն բնակարանում բնակված կանանցից մեկը հայտարարել է, որ խոհանոցի դանակը չկա, կորել է: Պաշտպանը չի բացառում, որ հենց այդ դանակով Մարիամին սպանած լինեն:

Ըստ արձանագրության, կնոջ մասնակցությամբ զննությունը տեսանկարահանվել է, սակայն այն չի ներկայացվել դատարան:

Փաստաբանն այսօր դիմել է քննչական մարմնին՝ նշելով, որ քննիչը թվով հինգ ապացույցներ դատարան չի ուղարկել: Կ.Գրիգորյանը ներկայացված պաշտոնական գրությամբ պահանջել է պարտավորեցնել քննիչին ապացույցներն ուղարկել դատարան:

 

Աղբյուր` Փաստինֆո

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular