ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ պետի հայտարարության և բացահայտումների մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հարցին ի պատասխան անդրադարձավ ԱԱԾ տնօրենի հայտարարությանը՝ ապօրինի հարստացածներին պատժելու մասին:

«Ես կարծում եմ, որ և ԱԱԾ-ն, և մյուս բոլոր մարմինները լիարժեք պետք է կատարեն իրենց գործառույթները, և սրանով ամեն ինչ ասված է», նշեց նա:

Հարցին, թե ի՞նչ անունների մասին է խոսքը, նրանք պաշտոնյանե՞ր են, թե՞ այլ անձինք, Փաշինյանը պատասխանեց. «ԱԱԾ տնօրենն արել է հայտարարություն, հենց լինեն կոնկրետ գործողություններ, հանրությունը կիրազեկվի: Հույս ունեմ, դուք չեք ակնկալում, որ ես հիմա պետք է օպերատիվ տեղեկություններ բացահայտեմ: ԱԱԾ տնօրենը իրենց գործողություններն ամենօրյա ռեժիմով զեկուցում է ինձ, ես տեղյակ եմ, շատ մանրամասների մեջ չեմ մտնում, որովհետև կարծում եմ, որ նրանք պետք է իրենց գործն անեն»:

Փաշինյանն ասաց, որ կապ չունի, թե ով ներգրավված կլինի գործընթացում, եթե նույնիսկ բացահայտվի, որ իր ընտանիքի անդամների մեջ կան կոռուպցիոներներ, դա ոչինչ չի փոխի:

Հարցին, թե նախարարներն արդեն իրենց ոլորտների վերաբերյալ կոռուպցիոն գործեր ուղարկե՞լ են իրավապահներին, վարչապետը պատասխանեց. «Այո, այդպիսի ընթացք կա, և կուղարկվեն որոշ գործեր նաև իրավապահ մարմիններին: Նաև ոստիկանությունում կան այդպիսի գործեր: Բայց մենք չպետք է որևէ մեկի անմեղության կանխավարկածը խախտենք»:

«Մեր քաղաքական դիրքորոշումն այն է, որ գիլիոտիններ չենք պատրաստվում շարել Երևան քաղաքում: Մեր խնդիր սա է՝ եթե կա պետությանը հասցված վնաս, այդ վնասը պետք է վերականագնել: Եվ Քրեական օրենսգիրքն ունի մի շարք պրոցեդուրաներ, որոնք լուծումների հնարավորություն են տալիս",- հավելեց Նիկոլ Փաշինյանը:

Հարցին, որ եթե գումարները վերադարձվեն բյուջե, պատիժներ չե՞ն լինի, վարչապետը պատասխանեց. «Ամեն գործի ելք կախված է գործի հանգամանքներից: Եթե կլինի գործ, կլինի նախաքննություն, և դրա արդյունքներով կարող ենք հարցին անդրադառնալ: Չկա մոդել, որ ասենք՝ այդ մոդելով ենք շաժվելու»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular