ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցավակցություն Գրետա մայրիկի մահվան կապակցությամբ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր
երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, պատանի, երիտասարդ երկրապահների եւ իմ անունից խոր վշտակցություն եմ հայտնում Երկրապահի Մեծ մայրիկ, հայոց Մեծ մայրիկ Գրետա մայրիկի մահվան կապակցությամբ։ Գրետա մայրիկի վախճանը անդառնալի կորուստ է երկրապահական եռասերունդ ընտանիքի համար։ Պատահական չէ, որ մենք հատուկ որոշմամբ նրան մեր Մեծ մայր էինք հռչակել։ Հենց միայն փաստը, որ Գրետա մայրիկը հայ ազգին, հայոց պետականությանը Վազգեն սպարապետ է պարգեւել, բավական է, որպեսզի նա դասվի հայոց մեծերի շարքին։ Հենց մայրական կաթի հետ ստացած դաստիարակությունն էր, որ Վազգեն Սարգսյանին սպարապետ դարձրեց, հայոց բանակի եւ Երկրապահի հիմնադիր դարձրեց։

Զավակներին հայրենասիրական դաստիարակություն տալուց հետո Գրետա մայրիկը նաեւ իր թոռնիկներին էր հայրենասիրության դասեր տալիս։ Գրետա մայրիկի հետ շփումը, նրանից սովորելու հնարավորությունը նվիրական արժեք էր նաեւ պատանի երկրապահների համար, բոլոր սերունդների երկրապահների համար։ Բոլոր երկրապահական միջոցառումների մեկնարկից առաջ մենք ստանում էին Գրետա մայրիկի օրհնությունն ու ծրագրի ավարտին զեկուցում էինք նրան արդյունքների մասին։

Ցավակցում ենք Գրետա մայրիկի ընտանիքի անդամներին, ամուսնուն, զավակներին, թոռներին, հարազատներին, բարեկամներին, հարեւաններին, ողջ հայ ազգին։ Վստահ լինենք, որ մեր սիրելի Գրետա մայրիկի հոգին կհանգրվանի դրախտում եւ երկնքից էլ, մեր սիրելի սպարապետի հետ միասին, կհսկի մեր անդորրը։

Հավերժ փառք քեզ, մեր Մեծ մայրիկ։ Ննջիր խաղաղությամբ։

ԵԿՄ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,
ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,

ԶՈՐԱՎԱՐ ՄԱՆՎԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular