ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Միհրան Հարությունյան դու լավ սպորտսմեն ես, բայց նման բան չպիտի հայտարարեիր

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը երեկ հայտատարել է, որ հանդես է գալու նաև MMA խառը մարզաձևերի մրցույթներին՝ իր ընտանիքի բարեկեցության համար, քանի որ, ինչպես ինքն է ասել, «Ռիոյից հետո իրեն ոչնչով չօգնեցին։ Իհարկ Միհրանի իրավունքն է հանդես գալ ցանկացած սպորտաձևում։ Բայց իրեն ոչնչով չօգնելու մասին շատ վատ հայտարարություն է, եթե չասնեք՝ սուտ։ Ախր բոլորը գիտեն, թե Ռիո օլիմպիական խաղերից հետո ինչ ընդունելության ու ինչ խոշոր դրամական պարգևների արժանացրեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը Միհրան Հարությունյանին։ 

Ախր Միհրան ջան, դու էլ գիտես, որ նման խոշոր դրամական պարգևները, որը Հայաստանում Ծառուկյանը տվեց ձեզ՝ Ռիոյի Օլիմպիական խաղերի մասնակիցներիդ, ամբողջ աշխարհում չկան։ Ու սա զուտ հայտարարություն չի, սա իրականություն է։ Համեմատության համար նշենք, որ Ռուսաստանում, օրինակ, Օլիմպիական չեմպիոնի պագևատրությունը 3 միլիոն ռուբլի է, որը մեր դրամով լինում է մոտ 25 միլիոն դրամ։ 
Այնինչ Հայաստանում մեր մազիկներին, որոնց մեջ էր նաև Միհրան Հարությունյանը, այնպիսի դրամական պարգևներ տվեցին, որ դրանից հետո կարելի էր ամբողջ կյանքում չաշխատել ու անհոգ ապրել։ Ռիոյի Օլիմպիական խաղերից հետո Միհրան Հարությունյանին պետությունը որպես պարգև տվել էր 50 հազար դոլար, ևս 100 հազար դոլար էր տվել Ըմբշամարտի ֆեդերացիան, իսկ ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ուշադրություն, տվել էր 2․2 միլիոն դոլարի հասնող պարգև, այո այո, 2․2 միլիոն դոլարի, որի մասը եղել էր Երևանի կենտրոնում գտնվող բնարականի տեսքով, իսկ մյուս մասը՝ գումարի։

Նման խոշոր պարգև աշխարհի ոչ մի ուրիշ երկրում չկա։ Այսքան գումար ում տային, նա ըստ իս կհամարվեր մինչև կյանքի վերջ ապահովված մարդ, ով այլևս ոչ մի բանի կարիք չունի։ 

Այսքանից հետո, Միհրան ջան, հելնել ու հայտարարել, որ քեզ Ռիոյից հետո ոչնչով չեն օգնել, ուղղակի երախտամոռություն է։ Չի կարելի։ Դու հերոս սպորտսմեն ես, բայց նման բան չպիտի ասեիր, քանի որ նման հսկայական դրամական պարգևն ու օգնությունը ուրանալը ճիշտ բան չէ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular