ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ ԱԻ նախարարը ներկայացրել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնակատարին և տվել հանձնարարականներ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը մայիսի 20-ին ընդլայնված խորհրդակցություն է անցկացրել փրկարար ծառայության սպայական կազմի հետ: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների  նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

Խորհրդակցությանը նախարար Ռոստոմյանը հայտնել է, որ ՓԾ տնօրեն գեներալ-մայոր Մուշեղ Ղազարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել, որը բավարարվել է և ՓԾ տնօրենի գործառույթները ժամանակավորապես կկատարի տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Հովհաննես Եմիշյանը: Վերջինիս ներկայացնելով՝ ՀՀ ԱԻ նախարար Հ. Ռոստոմյանը նշեց. «Վստահ եմ, որ Դուք ձեր աշխատանքով նոր էջ կբացեք փրկարար ծառայությունում, սակայն կան մի շարք խնդիրներ, որոնք հրատապ լուծման կարիք ունեն; Մենք պարտավոր ենք ունենալ լիարժեք աշխատող, թափանցիկ համակարգ: Այսօր ստեղծվել է լայնածավալ ստուգումներ իրականացնող հանձնաժողով, և խախտումներ թույլ տված աշխատակիցները կպատժվեն»: 

Խորհրդակցության ընթացքում ԱԻ նախարարը հանձնարարեց ավելի շատ ուշադրություն դարձնել հրդեհների կանխարգելման միջոցառումներին՝ նշելով, որ տարեցտարի աճող հրդեհների վիճակագրությունը ցույց է տալիս, որ այս ոլորտում շատ անելիքներ կան: Մասնավորապես հանձնարարվեց 10-օրյա ժամկետում ներկայացնել անտառային հրդեհների կանխարգելման և արձագանքման պլանի օրինակելի ձևը հաստատելու մասին հրամանի նախագիծ և ՀՀ տարածքում զանգվածային կուտակման վայրերում իրականացվող ուսումնավարժությունների պլան-ժամանակացույցն ու նախկինում անցկացված վարժանքների ընթացքում հայտնաբերված թերությունները: 

Հ. Ռոստոմյանը հանձնարարեց նաև առաջարկություններ ներկայացնել ՓԾ կառուցվածքային փոփոխությունների ու համազգեստի որակի բարելավման վերաբերյալ, որոնք ուղղված կլինեն համակարգի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը: ԱԻ նախարարը շեշտեց, որ փրկարար ծառայողներին պատշաճ և որակյալ համազգեստով ու նյութատեխնիկական միջոցներով ապահովելու գործընթացը լինելու է անձամբ իր վերահսկողության ներքո, ինչպես նաև՝ հորդորեց խստիվ պահպանել սպայական կոչումների ու պարգևների շնորհման կարգը, արագացնել ծառայողական քննությունների ընթացքը և հաշվետվություններ պատրաստել նյութական միջոցների շարժի վերաբերյալ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular