ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծառուկյան-Փաշինյան ձեռքսեղմումից սրտնեղածները․․․

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Այն, թե ինչպես սկսվեց ու հանգուցալուծվեց համաժողավրդական շարժումը, շատ լավ հիշում ենք բոլորս, քանի որ վերջինս տեղի ունեցավ մեր աչքի առաջ ու մեր մասնակցությամբ։ Հաղթանակի հարցում կարևորագույն մասնակցություն ունեցան նաև քաղաքական թիմերը, որոնք դրսևորելով քաղաքական հասունություն և խոհեմություն, արեցին իրենց քայլը և միացան շարժմանը, ինչը տարավ դեպի շարժման հաջողված հանգուցալուծմանը՝ այն է իշխանափոխության։ Խոսքը մասնավորապես վերաբերում է ՀՅԴ և ԲՀԿ կուսակցություններին, որոնք ճիշտ ժամանակին ցուցաբերեցին աջակցություն և ամեն բան արեցին, որ ժողովրդի թեկնածուն՝ Նիկոլ Փաշինյանը, դառնար Հայաստանի Հանրապետության վարչապետ։

 

Սա, անշուտ, դուր չեկավ մի շարք անձանց։ Քաղաքական նմանօրինակ միությունը վերջնական հարված հասցրեց խաթարված իշխանությանը։ Հատկապես պանիկայի մի բուռն ալիք անցավ նրանց շարքերում, երբ համաժողովրդական շարժման կողքին կանգնեց Գագիկ Ծառուկյանն իր քաղաքական թիմով։ Սա սարսափեցրեց «չուզողներին»։ Անհերքելի է, որ Ծառուկյան-Փաշինյան «ձեռքսեղմումը» թե՛ Փաշինյանի, թե՛ Ծառուկյանի կողմից արվել է միայն ժողովրդական շարժման վերջնական հաջողության համար։

 

Անհերքելի է նաև, որ թե՛ Փաշինյանի, թե՛ Ծառուկյանի ազնվության հարցում որևէ կասկած հայտնողները պարզապես ազգի դավաճանություն կարելի է որակել։ Ու հենց այդպես էլ հիմա որակում ենք այն մի քանի սպասարկու լրատվականների կողմից հանրային հարթակ նետված հերյուրանքները, որտեղ կասկածի տակ դնելով այս երկու անձանց միջև առկա համագործակցության ազնվությունը, կասկածի տակ են դնում ամբողջ ժողովրդական շարժման ազնիվ ու արդարացի մղումները, փորձում են արժեզրկել մեր պայքարը և մեր պայքարի գլխավերևում կանգնածներին։

Սակայն մեր հասարակությունն արդեն ունի ազգային երկպառակություններ հրահրողների գծով «մասնագետների» հանդեպ իմունիտետ և այս անգամ վստահաբար նրանց չի հաջողվի դա անել։

Մենք հավատում և վստահում ենք ու մենք գիտենք, որ այս «ձեռքսեղմումը» նրանց լուրջ պատասխանատվության տակ է դրել երկրի ու ժողովրդի հանդեպ, մենք վստահ ենք, որ մեր շարժումը անպարտելի է։

Բավական է միայն ի հաստատումն այս ամենի վկայակոչել այն պանիկան, որն ամեն կերպ փորձում է դավեր նյութել այս ամենի դեմ։

Նարեկ Գալստյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular