ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ովքեր են փորձում պառակտել համաժողովրդական շարժումը․ ժողովուրդը պետք է ճանաչի նրանց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Համաժողովրդական շարժման հաղթանակը շատերին հանգիստ չի տալիս։ Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի միասնությունը փախցրել է ոմանց քունը, որոնք օրուգիշեր մտմտում են քայլեր, որպեսզի դրանով ճաքեր ստեղծեն այդ միասնության մեջ և պառակտեն այն։ Այո՛, ցանկացած հեղափոխություն ծնում է հակահեղափոխություն։ Սակայն Հայաստանում հակահեղափոխության հաղթանակը, կամ նույնիսկ որոշակի քայլերը թույլ տալը ուղղակի անթույլատրելի է, քանի որ խոսքը գնում է Հայաստանի և հայ ժողովրդի ապագայի, մեր հետագա սերունդների՝ երջանիկ երկրում մեծանալու իրավունքի, ՀՀ բոլոր քաղաքացիների՝ երազած երկիրը կառուցելու մասին։

Բնականաբար այն անձը, անձինք կամ ուժերը, ովքեր դեմ կգնան այս ամենին, ովքեր դեմ կգնան ու կփորձեն խանգարել ազատ, երջանիկ ու զարգացած Հայաստան կառուցելուն, ազգի ու հայրենիքի թշնամիներ են։ Թվում է, թե ներքին թշնամու պիտակը այնքան սարսափելի պիտակ է, որ որևէ մեկը չի ցանկանա և չի համարձակվի մտնել դրա տակ։ Բայց արի ու տես որ կան նմանները, ովքեր թաքուն, գաղտնի, ինչ-որ ծակ մտած, փորձում են զգույշ, բայց հաստատուն քայլերով պառակտել համաժողովրդական շարժումը և սկիզբ դնել հակահեղափոխությանը։

Հայ ժողովուրդը պետք է ճանաչի այս ստահակներին, ովքեր այսքան տարիներ հասարակության արյունը խմելուց հետո դեռ չեն հագեցել և մի բան էլ ցանկանում են հետվերադարձ՝ նորից պարազիտների նման հասարակության մարմնին կպչելու համար։

Այո, հայ հասարակությունը պետք է ճանաչի այս պարազիտներին, ովքեր տակից փորձում են փորփրել և պառակտում մտցնել շարժման միասնության մեջ։ Այդ իսկ պատճառով ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն լրատվական կայքերը, որոնք այսօր օրերին նպատակաուղղված պառակտիչ աշխատանք են կատարում՝ համաժողովրդական շարժման միասնությունը պառակտելու համար։ Iravunk.com և Norlur.am կայքերը, որոնք բռնել են նույն ուղղությունը և քայքայիչ գործունեություն են ուզում ծավալել համաժողովրդական շարժման հաղթանակը կասեցնելու համար։

Այս երկու կայքերը, մեկը մյուսին փոխանցումով նույնաբովանդակ նյութեր են գրում Նիկոլ Փաշինյանի և Գագիկ Ծառուկյանի համագործակցությունը խաթարելու համար, ապատեղեկատվությամբ, կեղծ և թույնոտ նյութերով փորձում են ապակողմնորոշել ժողովրդին։Իհարկիե դա չի ստացվելու, քանի որ ժողովուրդը դատում է իր տեսածով և լսածով։ Ժողովուրդը իր աչքով տեսել և իր ականջով լսել է, որ Գագիկ Ծառուկյանը անձամբ Հրապարակում հայտարարեց, որ «Ծառուկյան» դաշինքը պաշտպանելու է վարչապետի ժողովրդի թեկնածուին, առանց նախապայմանների, իսկ հետո գործով ասպացուցեց դա՝ թե՛ մայիսի 1-ին, թե՛ մայիսի 8-ին ամբողջ խմբակցությունում միաձայն կողմ քվեարկելով ժողովրդի թեկնածուի համար։

Այսքանից հետո Ծառուկյան-Փաշինյան միասնության մեջ սեպ խրելու փորձերը դատապարտված են։ Այո, դա չի ստացվելու, բայց ամեն դեպքում ժողովւդրը պետք է ճանաչի իր թշնաիմներին, ովքեր տակից փորձում են կասեցնել հեղափոխության ընթացքը։

Հետայսու ձեր ուշադրությանն ենք ներկայացնելու այս երկու կայքերի նմանատիպ բոլոր գործողությունները, իսկ հետագայում նաև կնշենք կոնկրետ անուններ։ Կրկնում ենք, որ ժողովուրդը պետք է դեմքով և անուններով իմանա իր թշնամիներին։

Կարեն Սարդարյան
 
 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular