ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ցեմենտի գործարանը ունի ոչ արտադրական փուլեր, բայց աշխատակիցները գումար են ստանում կլոր տարին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Պետրոս Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Օրեր առաջ Հայաստանի մի շարք քաղաքներում, մասնավորապես Երևանում,Հրազդանում, Արարատում, Էջմիածնում, Ագարակում և այլ բնակավայրերում տեղի ունեցավ գործադուլների մի ամբողջ շարք։ Լրատվամիջոցները, բնականաբար, բոլոր այդ գործադուլները ներկայացրեցին նույն լույսի ներքո․ աշխատակիցները դժգոհ են իրենց աշխատանքային պայմաններից և պահանջում են դրանց բարելավում։ Սա բնական է, եթե հպանցիկ հայացքով նայենք այդ գործադուլներին։ Բայց դրանց մեջ կար մեկը, որը արժանի է առավել ուշադիր ուսումնասիրության։

Խոսքը Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցների բողոքի ակցիայի մասին է։ Կան մի շարք փաստեր, որոնք վկայում են, որ գործարանը ստեղծել է բացառիկ արտոնյան պայմաններ ոպեսզի աշխատակիցները չդառնան գործազուրկ։ 

Այսպես, Արարատի ցեմենտի գործարանն այսօր ունի 1200 աշխատակից, բայց կարող է աշխատել երկու անգամ ավելի քիչ աշխատակիցներով։ Այսինքն գործարանի գործունեությունը կարող են ապահովել մի քանի հարյուր աշխառտակիցներ, սակայն ժամանակին Գագիկ Ծառուկյանի կայացրած որոշման համաձայն առայսօր չի կատարվել աշխատողների կրճատում՝ նրանց գործազուրկ չդարձնելու համար։ Ըստ էության գործարանում այսօր աշխատում են երկու անգամ ավելի շատ աշխատողներ քան անհրաժեշտ է գործարանին։ 

Երկրորդ, Արարատի ցեմենտի գործարանը ունի այսպես ասած ոչ արտադրական սեզոններ։ Դա համընկնում է ձեմռային շրջանի հետ, երբ հանրապետությունում շինարարություն չի իրականացվում և գործարանը փաստացի չի աշխատում, չի տալիս արտադրություն։ Սակայն գործարանի բոլոր աշխատակիցները, չնայած ամեն տարի ոչ արտադրական սեզոնների առկայությանը, որը տևում է մինչև 5-6 ամիս, կլոր տարին վճարվում են և ստանում են աշխատավարձ։ Փաստացի, գործարանի աշխատակիցները աշխատավարձ են ստանում նաև չկատարվող աշխատանքի համար։ 

Վերը նշվածը բացառիկ արտոնյալ պայմաններ են, որոնք չկան Հայաստանում գործող որևէ այլ գործարանի դեպքում։ Մի դեպքում պետք եղածից գրեթե կրկնակի անգամ ավելի շատ աշխատակիցներ, մյուս դեպքում՝ անգամ ոչ արտադրական սեզոնին աշխատավարձերի նույնատիպ վճարում աշխատանք չկատարող աշխատակիցներին։
Բայց սա էլ դեռ ամենը չէ։ Արարատի ցեմենտի գործարանը բուն արտադրական պրոցեսում էլ, իր համար վնասաբերությամբ, ստեղծել է պայմաններ, որպեսզի հնարավորինս շատ թվով աշխատակիցներ ապահովված լինեն աշխատանքով։ Այսպես, գործարանը կարող է ցեմենտի արտադրության համար անհրաժեշտ կլինկեր հումքը (թրծված հումքային խառնուրդ, որը օգտագործվում է ցեմենտի արտադրության համար) ներկրել արտերկրից, ինչի արդյունքում կարող են կրճատվել բազմաթիվ աշխատակիցներ, որոնք ներգրավված են կլինկերի ստացման պրոցեսում։ Այսօրվա պայմաններում գործարանին հենց դա է առավել ձեռնտու՝ կլինկերի ներկրումը, քան դրա ստացման համար համապատասխան քանակի աշխատակիցներ պահելը և նրանց աշխատավարձ վճարելը։ Սակայն Արարատի ցեմենտի գործարանը չի գնացել և հիմա էլ չի գնում այդ ճանապարհով, որպեսզի աշխատակիցների մի մասը դրա արդյունքում գործազուրկ չդառնան, սակայն, կրկնենք, տարրական բիզնես-հաշվարկը և շահը հենց դա են պահանջում։

Ամփոփելով կարող ենք նշել որ Արարատի ցեմենտի գործարանում աշխատողների համար ստեղծված են ամենաարտոնյալ պայմանները նրանց գործազուրկ չդարձնելու համար։

Հենց այս պայմաններն են, որ շահեկանորեն առանձնացնում են Արարատի ցեմենտի գործարանին Հայաստանում գործող բոլոր մուս գործարանների շարքում, և հենց վերոնշյալ հանգամանքերն են, որոնք ստիպում են Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցների գործադուլին նայել այլ լույսի ներքո։ Այս գործադուլը չի կարելի դիտարկել մյուս գործադուլների հետ նույն հարթության վրա։ 

Բնականաբար այն ամենի մասին, ինչ վերևում նշեցինք, հրաշալի գիտեն և քաջատեղյակ են նաև գործարանի աշխատակիցները, ինչը ստիպում է ենթադրել, որ Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցների գործադուլի հետևում կանգնած են որոշակի անձինք և ուժեր և դա այլոց կողմից ուղղորդվող գործըթնաց է՝ ինչ-ինչ քաղաքական և նեղ անձնական նպատակների համար։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular