ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Զավակ ունեցող 317 քաղաքացի այսօր ապրում է ծերանոցում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

2017թ. ՀՀ-ում գործել է տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման ինը կազմակերպություն, որից հինըը` պետական (3-ը` Երևանում, 1-ական` ՀՀ Գեղարքունիքի և Շի- րակի մարզերում), չորսը` ոչ պետական (2-ը` ՀՀ Լոռու մարզում, 1-ական` ՀՀ Կոտայքի և Սյունիքի մարզերում): Այս մասին տեղեկանում ենք ԱԶգային վիճակագրական ծառայության պաշտոնական կայքից։ Տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կազմակերպությունների զբաղեցրած ընդհանուր մակերեսը կազմել է 25 հազար 217,3 քմ, որի 84.2%-ը բաժին է ընկել պետական կազմակերպություններին: Պետական երեք և ոչ պետական երկու կազմակերպություններ ունեցել են շենքերին կից կամ ամրակցված այլ տարածքներ, որոնց մակերեսը կազմել է, համապատասխանաբար` 2 հազար 540,3 քառակուսի մետր և 182 քառակուսի մետր: Տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման պետական և ոչ պետական կազմակերպությունների շենքերը նախատեսված են եղել, համապատասխանաբար` 1380 և 183 խնամյալների համար:

Այդ ինը շենքերից երեքը տիպային են, իսկ վեցը՝ հարմարեցված։ Բացի այդ միայն երկուսի շենքային պայմանները կարելի է համարել բավարար։ Վեցում անհրաժեշտ է կատարել ընթացիկ վերանորոգում, իսկ մեկում՝ հիմնավերանորոգում։

Ըստ վիճակագրության, այդ ինը շենքերից երկուսում առհասարակ բացակայում է տաք ջրամատակարարումը, հինգում առկա է, իսկ երկուսի վերաբերյալ նշված է՝ այլ։ Ջերմամատակարարումը նույնպես իդեալական չէ։ Կենտրոնական ջեռուցում կա շենքերից միայն երեքում, մնացած վեցում այն անհատական է։

Այս հաստատություններում խնամյալների թիվը 2017 թ. սկզբին կազմել է 1363, որից 723-ը՝ կանայք, իսկ տարեվերջին նվազել է 1324։ Նախորդ տարի այդ հաստատությունները լքել է 251 քաղաքացի, որի ուղիղ կեսը՝ 124-ը կանայք էին։ Լքողների մեջ չորսը եղել են մինչև 30 տարեկան, 17-ը 31-50 տարեկան, 56-ը 51-70 և 99-ը՝ 71-ից բարձր տարիք ունեցողներ։ Ի դեպ, հարազատների մոտ վերադարձողների թիվը կազմել է 83, իսկ մահացածներինը՝ 159։

Արդեն տարեվերջին այս կազմակերպություններում մնացած 1234 քաղաքացուց 310-ը անկողնային հիվանդներն են, 864-ը՝ հաշմանդամություն ունեցող անձինք։ Զավակ ունեցողները 317-ն են։ Կան նաև ամուսնական զույգեր՝ թվով 25։

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular