ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Արարատ» ցեմենտի գործարանում կազմակերպված գործադուլի քաղաքական երանգները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մամիկոն Մամիկոնյանը ֆեյսբուքյան իր էջում  գրում է.

Առաջին հայացքից այն ինչ վերջին օրերին տեղի ունեցավ Արարատի ցեմենտի գործարանի մատույցներում, ստեղծված հեղափոխական ֆոնին կարող էր բնական թվալ, սակայն երբ այլ ռակուրսից ուսումնասիրության ենթարկենք այն, բլորվին այլ երանգավորում կստանա: Այն որ գործարանի աշխատակիցները կարող էին խնդիր ունենալ և կարող էին այն բարձրաձայնել, դա հնարավոր էր, բայց երբ դա անկանոն ու անհասկանալի ընթացք է ստանում, արդեն տարակուսելի է: Անկանոն այն առումով, որ բարձրաձայնված խնդրի վերաբերյալ գործարանի ղեկավարությունը, հանդիպելով աշխատակիցներին, նրանց առաջադրած 3 պահանջներից երկուսը տեղում բավարարել էր, իսկ աշխատավարձերի բարձրացման վերաբերյալ պահանջին ի պատասխան, խոստացել էին մոտ օրերս քննարկման արդյունքում պատասխան տալ: Ամեն ինչ բարեհաջող ընթաց էր ունեցել, կողմերը փոխըմբռնումով էին միմյանց մոտեցել և տրամաբանորեն խնդիրը այս փուլում լուծված կարելի էր համարել: Բայց երբ հաջորդ օրը շարունակվեց բողոքի ակցիան, միանգամայն պարզ էր արդեն, որ այստեղ բոլորովին այլ ենթատեքստ կա թաքնված: Բանից պարզվում է հավաքվածների մեծ մասն անգամ կապ չունեն գործարանի հետ և «բարի կամք» դրսևորելով ուղղակի եկել էին աջակցելու գործարանի աշխատակիցների ակցիան: Սակայն հաշվի առնելով վերջին շրջանում ծավալված իրադարձությունների ընթացքն ու դրանցից բխող արդյունքները, հստակ դարձավ, որ որոշ նեղսրտած նախկին իշխանականներ, որոշել են ժողովրդին օգտագործելով այսպես ասած «աչոկներ» հավաքել: Հաշվի առնելով, որ գործարանի ղեկավարությունը Գագիկ Ծառուկյանն է հավատարմագրել, պարզ է դառնում այդ պրոցեսի բուն նպատակը: Սա կազմակերպված ակցիա է քաղաքական մելիզմներով: Բայց այդ հավերժ «աբիժնիկները» չեն էլ հասկանում, որ այդկերպ ոչնչի չեն հասնելու, քանի որ Գագիկ Ծառուկյանը, երբեք առիթ չի տվել, որպեսզի աշխատակիցները դժգոհեն և իրենց խնդիրները անպատասխան մնան: Գործարանի շուրջ 1200 աշխատակիցներ տարվա կտրվածքով աշխատելով 4-5 ամիս, ստանում են ողջ տարվա աշխատավարձ: բացի այդ, չի եղել այսքան ժամանակ դեպք, երբ ինչ-որ հարց անպատսխան մնա, անգամ անձնական բնույթի: 

Բնական է, որ երկար չեն կարող մանիպուլացիայի ենթարկել գործարանի աշխատակիցներին և շուտով նրանք ևս կհասկանան, որ իրենց օգտագործում էին և իրենց արածը ուղղակի անմտություն է այն առումով, որ դա լուծելու շատ ավելի գեղեցիկ և արժանավայել տարբերակ կար: Անշուշտ պատասխանը չի ուշանա, ամեն ինչ կհարթվի, իսկ այս դեպքի առթիվ մեկ բան կրկին անգամ պարզ դարձավ, անկախ ամեն ինչից Ծառուկյան-ՀՀ քաղաքացի կապը և փոխադարձ հարգանքն ու վստահույթունը հավերժ է, դա հնարավոր չի և ոչ մի պրովակացիոն գործընթացով պառակտել, այդ փորձերը միայն ժամանակի զուր վատնում են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular