ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատի ցեմենտի գործարանի գործադուլին խառնված է սադրիչ քաղաքական բաղադրիչը

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մարի Սմբատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին շրջանի զարգացումները խոսում են այն մասին, որ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը ոչ միայն երկրում փոխեց իրավիճակ ու իշխանություն, այլև փոխեց մարդկանց, նրանց մտածելակերպը հատկապես այն առումով, որ տարիների կուտակված հարցերի և խնդիրների վրա ուշադրություն հրավիրելու համար մարդիկ սկսեցին հրաժարվել նույն պայմաններով աշխատել և գործադուլների միջոցով ակնկալեցին հարցերի լուծում։ Այս համատեքստում, ի թիվս այլ կազմակերպություններ ու հասարակական խմբերի, գործադուլ իրականացրեցին նաև Արարատի ցեմենտ գործարանի աշխատակիցները՝ պահանջելով վերանայել իրենց աշխատանքային պայմանները։ Այս գործարանում տեղի ունեցող գործադուլը տարբերվեց մյուսներից թե՛ լուսաբանման, թե՛ մի շարք այլ հանգմանքներով, քանի որ դրան խառնվեց որոշակի քաղաքական բաղադրիչ, որը ակնառու դարձավ իշխանությանը երբեմնի գովասաց կայքերի ակտիվ լուսաբանմամբ այս հարցում, ընդ որում, լուսաբանմամբ հենց այն նրբերանգներով, որոնք իրենց համար ձեռնտու էին։ 

Յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների մեջ է մտնում բողոքելու, գործադուլ անելու և քաղաքացիական անհնազադնություն ցուցաբերելու միտումը։ Իսկ գործադուլները հիմնականում դրված են սոցիալ-աշխատանքային և այլ նմանօրինակ հիմքերի վրա։ Այսինքն՝ այստեղ քաղաքական բաղադրիչը իսպառ բացառել է պետք, բայց ինչպես վերը նշվեց, այն այդեն դրված է դրա հիմքում, քանի որ ադեկվատ ժամկետներ ու սպասելու առաջարկ անելուց հետո էլ շարունակում են որոշ աշխատակիցներ մնալ փողոցում և բողոքել։ Այս առիթով պետք է նշել նաև, որ հենց այդ նույն բողոքի հարթակում նկատվել են մարդիկ, որոնք ոչ մի առնչություն չունեն գործարանի հետ։ Հետևաբար սա կազմակերպված սադրանք է ոչ միայն Արարատ ցեմենտի ղեկավարության, ոչ միայն Գագիկ Ծառուկյանի քաղաքական վարկանիշի, այլև երկրի ներքին կայունության դեմ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular