ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատի ցեմենտի գործարանի` աշխատակիցներ-ղեկավարություն փոխըմբռնումը որոշ լրատվականների սրտով չէ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մովսես Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Հեղափոխությունից հետ շարունակվող էյֆորիայի արդյո՞ւնք, թե՞ իսկապես առկա խնդիրների համար բողոքի ձև կարելի է համար այն շղթայական գործադուլները, որոնք տեղի են ունենում այս քանի օրերին։ Արարատում, Ագարակում, Էջմիածնում, Երևանում և մի շարք այլ բնակավայրերում տեղի ունեցած բողոքի ակցիաներն ու գործադուլները այս հարցի շուրջ խորհել են տալիս։ Յուրաքանչյուրը մասնավոր և տեղային խնդրների համար է բողոքում՝ դրանց համար լուծումներ ակնկալելով։ Այս բողոք-գործադուլների շարքում առաջինը, որ ղեկավարության կողմից արձագանք գտավ, Արարատի ցեմենտի գործարանում տեղի ունեցած գործադուլն էր։ Գործարանն ունի 1200 աշխատակից, և չնայած նրանց մի մասն էր բողոքի ցույց անում, ղեկավարությունը իսկապես հրատապ արձագանք ցույց տվեց, և «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանը հրապարակավ հայտնեց, որ անհրաժեշտ է մի քանի օր ժամանակ, որպեսզի բոլոր խնդիրների համար գտնեն խելամիտ լուծումներ՝ ի նպաստ աշխատակիցների։ Խնդիրներն ի նպաստ աշխատակիցների լուծելը, այսպես ասած, ավանդույթ է այս գործարանի համար։ Բավական է նշել միայն, որ Արարատի ցեմենտի գործարանում կարող էին աշխատել շատ ավելի քիչ թվով աշխատակիցներ, սակայն Գագիկ Ծառուկյանը ի սկզբանե որոշել էր, որ չի կրճատելու որևէ աշխատակցի հաստիք և որոշումն մինչ օրս անփոփոխ է։ 

Ժամանակին բավականին մեծ թվով մարդկանց գործազրկության ճիրաններում չթողող ղեկավարությունը վստահաբար այս անգամ էլ առկա խնդիրները լուծելու է հավուր պատշաճի։ Դրա վկայությունը ոչ միայն նրանց կողմից անմիջապես արձագանքելն էր իրենց աշխատակիցների գործադուլին, այլև պատրաստակամությունը՝ խնդրո առարկա հանդիսացող կետերը քննարկելու և բավարարելու հարցում։ 

Այս բնականոնության ու փոխհամաձայնության ֆոնին, սակայն, ինչպես միշտ լինում է նման դեպքերում, պղտոր ջրում ձուկ որսացողները, ասել է թե՝ օդից փող բռնող լրատվկանները բողոքի այս ակցիան փորձում են այլ լույսի տակ մեկնաբանել։ Թերևս նրանց սրտով չի հատկապես Արարատ ցեմենտի գործարանի համերաշխ իրավիճակը և նրանք կնախընտրեին այլ պատկեր տեսնել ղեկավարություն-աշխատակիցներ փոխհարաբերություններում։ 

Խոսքը մասնավորապես վերաբերում է Lragir.am նախկին իշխանամետ կայքին, որն իր գրիչը այս անգամ էլ ծառայեցնում է նույն աղբյուրներին՝ բոլորին քաջ հայտնի պատճառներով։ Սակայն, երբ ստոր պատվերը փորձում են կատարել մի տեղում, որտեղ կա աշխատակիցներ-ղեկավաորություն փոխըմբռնում ու հարգանք, այդտեղ վաճառված գրիչների թանաքն էլ չի կորողանում մրոտել իրականությունը։ Այնպես որ երբ ժողովրդի բողոքը այլ կերպ են ներկայացնում և, դրա մոտալուտ լուծման հեռանկարը տեսնելով, այն հակառակ դիրքերից են մեկնաբանում, միանգամից «վառվում» է թե՛ նման կայքերի գործունեությունը, թե՛ ի հայտ են գալիս նրանց հետևում կանգնած ծպտյալ ականջներն ու հասցեատերերը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular