ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները գործիք են դարձել որոշ ուժերի ձեռքին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գոհար Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Գործադուլը Հայաստանում հազվադեպ երևույթ չէ։ Օրեր առաջ Հայաստանում անցած գործադուլների շարքին հատուկ չէինք անդրադառնա, եթե չպարզվեր, որ դրանցից մեկի վրա որոշ անձինք փորձում են ինքնակայանալ կամ դրա միջոցով իրենց հարցերը լուծել։
Հայտնի է, որ իշխանափոխությունից հետո որոշ շրջանակներ դեռ չեն կարողանում ձերբազատվել ռևանշի կամ նորից իշխանական լծակներին տիրապետելու անհիմն մղումներից և որոշել են հիմա էլ փրփուրներից կախվել և Հայաստանում իրականացող բողոքի ցույցերից օգուտներ քաղել։ Իհարկե նրանց պետք է հիասթափեցնենք և ասենք, որ նրանց գնացքը վերջնականորեն գնացել է և նրանց բոլորի հույսերը սին են։ 
Այսպես, օրեր առաջ Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները բողոքի ցույց էին անում և որոշ պահանջներ ներկայացնում տնօրինությանը։ Այդ պահանջների մի մասը հենց տեղում բավարարվեցին, իսկ մյուսների համար պայմանավորվածություն եղավ սպասել մինչև մայիսի 25-ը։ Սակայն երեկ կրկին Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները դուրս էին եկել բողոքի ցույցի։ 

Սա ինչ խոսք զարմանալի է, երբ առկա է պայմանավորվածություն սպասել մինչև մայիսի 25-ը։ Հենց այստեղ էր, որ այս ամենի հետևում երևացին որոշ անձնաց ականջները, ովքեր փորձել էին կառչել Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները բողոքից և հրահրել նրանց նոր գործողությունների։ Նրանք այս օրերին փորձում են կողքից կրակի վրա յուղ լցնել և թեժացնել իրավիճակը, բայց չի ստացվում։ Աշխատակիցները հետաօնդում են իրենց անձնական խնդիրները, ոչ թե ոմանց անհագ ախորժակի շահը։ 
Հանուն արդարություն պետք է նաև նշել, որ Արարատի ցեմենտի գործարանում այս պահին աշխատում են 1200 մարդ, սակայն գործարանին բավական է միայն 600 մարդը՝ իր գործունեությունը ապահովելու համար։ Սակայն ժամանակին Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել չկրճատել մարդկանց և այդ որոշումը ուժի մեջ է առայսօր։ 
Գագիկ Ծառուկյանը այս անգամ էլ լուծում է տալու բոլոր խնդիրներին և բողոքի ակցիայի վրա ձեռքեր տաքացնող անձինք կրկին մնալու են ձեռնունայն։ Ինչքան էլ նրանք փորձեն հրահրել, ինչքան էլ կողքից մարդկանց բերեն այդ ակցիաներին, որվքեր իրականում ոչ մի կապ չունեն Արարատի ցեմենտի գործարանի հետ, միևնույն է չեն հաջողելու ոչ մի հարցում, իսկ վերջում այս ալիքը կարող է ուղղվել նրանց դեմ, քանի որ այդ անձնաց բացահայտելը ընդամենը րոպեների հարց է։ 

Վերջում նշենք, որ մարդկանց սոցիալական խնդիրների վրա սեփական քաղաքական շահերը առաջ տանելու փորձը ստորություն է, որը երբեք չի կարող հաջողություն գրանցել։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular