ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բազմաթիվ են երկրները, որտեղ տեղական ինքնակառավարման մարմինը ղեկավարվում է ընդդիմության կողմից. Նաիրա Նահապետյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Tert.am-ը գրում է.

Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանը Tert.am-ի հետ զրույցում նշում է, որ կան բազմաթիվ օրինակներ, երբ մայրաքաղաքներն ու այլ խոշոր քաղաքներ ղեկավարվում են ընդդիմադիր կամ առհասարակ քաղաքականապես չեզոք ուժերի կողմից։ Ավագանու անդամի խոսքով՝ քաղաքական ճգնաժամի բոլոր փուլերում Երևանի քաղաքապետարանը շարունակել է իր բնականոն աշխատանքը, քաղաքային տնտեսության ոչ մի գործընթաց չի մնացել առկախ, քաղաքային բոլոր ծառայությունները շարունակել են անխափան գործել։

-Տիկի՛ն Նահապետյան, հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ունենք նոր ձևավորված կառավարություն, որն ըստ էության երկրի իշխանությունն է,  բայց սրան զուգահեռ՝ քաղաքային իշխանությունն ընդդիմադիր է։ Հաշվի առնելով, որ Երևանը Հայաստանի մայրաքաղաքն է, և այստեղ է ապրում երկրի բնակչության 1/3-ը, սա կարևոր հարց է դառնում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս ամենը։

-Այս հարցը վերջերս շատ է շահարկվում, ինչն ինձ, անկեղծ, զարմացնում է. չէ՞ որ կան բազմաթիվ օրինակներ, երբ մայրաքաղաքներն ու այլ խոշոր քաղաքներ ղեկավարվում են ընդդիմադիր կամ առհասարակ քաղաքականապես չեզոք ուժերի կողմից։ Այո՛, Հայաստանի համար սա նոր իրողություն է, բայց դա չի նշանակում, որ մենք այս իրողությունը պետք է մերժենք։ Ի վերջո, քաղաքական ուժերի հակամարտության և երկխոսության արդյունքում է ձևավորվում իրական ժողովրդավարությունը, և դրանից շահում է ժողովուրդը։ Եթե հայացք ուղղենք հենց նույն Եվրոպային, ապա կտեսնենք, որ այդպես է նաև Լիսաբոնում, Օսլոյում, Ցյուրիխում և բազմաթիվ այլ մայրաքաղաքներում և խոշոր քաղաքներում։

-Լավ, բայց ընդունեք, որ սա աննախադեպ իրողություն է մեր երկրի համար։ Ինչպե՞ս եք գործնականում պատկերացնում քաղաքային իշխանության հետագա աշխատանքը։

-Հարցի պրակտիկ կողմը բավականին պարզ է: Ես անկեղծորեն հավատում եմ, որ այս գործընթացների միակ շահառուն ժողովուրդն է, և քաղաքական կողմերը ցանկացած քայլ կատարելիս պետք է առաջնորդվեն ընդհանուր շահով, այն է ՝ քաղաքային կառավարումը սահուն հիմքերի վրա պահել և մարդկանց կյանքը դարձնել հարմարավետ։ Կարծում եմ, որ ընդհանուր շահերը հաշվի առնելով՝ պետք է գտնվեն խելամիտ լուծումներ ու ընդհանուր եզրեր։

- Խոսում եք ընդհանուր եզրերի մասին. Տարոն Մարգարյանը հորդորեց իր աջակիցներին գնալ, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց «թայմ-աութ» բոլոր տեսակի փողոցային ակցիաներից՝ խրախուսելով քաղաքացիներին գրավոր ներկայացնել իրենց պահանջները։ Ինչպե՞ս կարող ենք հասկանալ այս ամենը։

-Կարծում եմ՝ ողջամիտ ու պատասխանատու հայտարարություններ են։ Կուզենայի մեկնաբանել հատկապես քաղաքապետարանի մասով և շեշտել, որ Երևանի քաղաքային իշխանությունները էապես տեսանելի ադեկվատ պահվածք են դրսևորում և ունեն հավասարակշռված դիրքորոշում։

-Ի՞նչ նկատի ունեք՝ քաղաքային իշխանության ադեկվատ պահվածք և դիրքորոշում ասելով։ Խնդրում եմ մասնավորեցնել։

-Ամեն ինչ շատ պարզ է։ Ակնհայտ էր, որ վերջին շրջանում երկրի քաղաքական իրողությունը գլխիվայր շուռ էր եկել, իսկ գործողությունների հիմնական մասը կատարվում էին մայրաքաղաքում։ Նման իրավիճակում Երևանի քաղաքապետարանի ամբողջ թիմն իրեն դրսևորում էր որպես զուսպ և կշռադատված քաղաքային կառավարիչ, որի գործառույթն էր քաղաքը զերծ պահել տոտալ պարալիզացումից։ Կարծում եմ՝ բոլորն էլ նկատել են, որ քաղաքային տնտեսության ոչ մի գործընթաց չի մնացել առկախ, քաղաքային բոլոր ծառայությունները շարունակել են անխափան գործել։ Անգամ այն օրը, երբ ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում մի խումբ քաղաքացիներ ներխուժեցին Երևանի քաղաքապետարանի շենք, Երևանի քաղաքապետարանի բոլոր այն օղակները, որոնց գործառույթը քաղաքացիներին հասանելի ծառայությունների մատուցումն է, շարունակեցին իրենց բնականոն աշխատանքը: Սա նշանակում է միայն մեկ բան. ներկա կառավարիչների թիմն ունի հստակ դիրքորոշում՝ խստորեն պահպանել բնակիչների շահերն ու առաջնորդվել ստանձնած պարտավորություններն ի կատար ածելու սկզբունքով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular