ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խառը վիճակից ուզում են օգտվել նաև փոքրամասնությունների ներկայացուցիչները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Քայքայիչ պաշտամունքից տուժածների օգնության և վերականգնողական կենտրոնի» ղեկավար Ալեքսանդր Ամարյանի դիտարկմամբ, այս խառը ժամանակներում ակտիվացել են նաև դրսից սնվող աղանդավորական, ինչպես նաև սեռական փոքրամասնություններին սատարող կազմակերպությունները: Եվ այս ամենը կարող է վարկաբեկիչ ազդեցություն ունենալ ժողովրդական շարժման և թավշյա հեղափոխության ինչպես հաղթանակի, այնպես էլ իմիջի վրա:

«Այս իրավիճակից կարող են օգտվել նաև նախկին իշխանությունները: Օգտագործելով այս փաստերը՝ նրանք կարող են սև PR սկսել շարժման դեմ, որի ծիլերն արդեն երևում են: Եվ որոշ կառույցներ, որոնք նախկինում ապագա չունեին, հիմա փորձում են հեղափոխության անվան տակ ոչ թե շարժմանն օժանդակել, այլ իրենց հարցերը լուծել»,- ասաց Ա. Ամարյանը:

Ըստ նրա, բավականին ակտիվացել են նաև կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչները: Բայց վտանգավորն այն է, որ այս ամենի մասին գիտեն նախկին իշխանությունները և առիթը բաց չեն թողնի նոր իշխանությունների դեմ ուղղված հակաքայլեր իրականացնելու համար:

«Այս ամենը գիտակցելով՝ ներկա կառավարությունը պետք է մաքրի իր շարքերը, որպեսզի այս ամենը շարժումը վարկաբեկելու հիմք չտա: Ինչ վերաբերում է աղանդավորներին, սկսվել է հակաեկեղեցական գործունեություն, այն ենթատեքստով, որ Վեհափառն իր տեղում չէ: Այսինքն, այն բոլոր կառույցները, որոնք դրսից ֆինանսավորվելով հակապետական գործունեություն էին ծավալում, ակտիվացել են»,- ասաց Ա.Ամարյանը:

Թացը չորից տարբերելն, ըստ կազմակերպության ղեկավարի, ոչ թե ժողովրդի խնդիրն է, այլ՝ ազգային անվտանգության և կառավարության: Այս երկու ուղղություններով էլ պետք է կարողանան ճիշտ որոշումներ կայացնել, որպեսզի հենց իրենք չընկնեն նշված երկու ուղղություններով ակտիվացած ալիքների հարվածների տակ: Նա հասարակությանը խորհուրդ է տալիս սոցիալական ցանցերում և համացանցում տարածվող վարկաբեկիչ նյութերը ոչ թե կուրորեն տարածել, այլ հակապետական ցանկացած երևույթ նկատելիս հակահարված տալ: «Պետք է խմբեր ստեղծել, որպեսզի սոցիալական ցանցերում և ընդհանրապես համացանցում հայտնված ցանկացած նման դրսևորում չեզոքացվի: Դրա համար երիտասարդների մի առողջ խումբ է հարկավոր ձևավորել: Կոմպրոմատների պատերազմներ միշտ էլ եղել են, կան ու կլինեն, բայց եթե հիմա այդ ամենը չչեզոքացվի, ապա հեղափոխության առիթն օգտագործելը կարող է շատ կեղտոտ խաղի վերածվել»,- ասաց Ա.Ամարյանը:

Արմինե Գրիգորյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular