ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԳՆ-ն դպրոցներում դրամահավաքների վերաբերյալ ցանկացած ահազանգ կփոխանցի ոստիկանություն

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը դպրոցներում դրամահավաքության վերաբերյալ ցանկացած ահազանգ փոխանցելու է իրավապահ մարմիններին:

 «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ԿԳ նախարարը։ «Ես բազմաթիվ տեղեկություններ ունեմ, որ այն գումարները, որոնք հավաքվել են, ետ են վերադարձվել, բայց կան նաև դպրոցներ ու ահազանգեր, որ այդ գումարները հավաքվում են: Ես ամենայն պատասխանատվությամբ ասել եմ ու ասում եմ, որ յուրաքանչյուր դեպքով տվյալները հանձնելու եմ իրավապահ մարմիններին: Երեկ պարոն Օսիպյանի հետ էլ եմ խոսել այդ հարցով: Հորդորում եմ ուսուցիչներին, տնօրեններին, որոնք նման գործունեությամբ են զբաղվում, վերջ տան, Հայաստանում իրավիճակ է փոխվել, դրամահավաքները խստիվ պատժվելու են»,-ասաց նախարար Հարությունյանը:

Ինչ վերաբերում է բուհերի կառավարման խորհուրդներում կուսակցական անձանց առկայությանը, ապա Արայիկ Հարությունյանը նկատեց, որ այժմ քննարկվող «Բարձրագույն կրթության մասին» օրենքի ընդունումից հետո այդ հարցը կլուծվի: «Մենք ուզում ենք օրենքն օր առաջ ընդունվի, որ խնդիրը դուրս գա օրակարգից»,-ավելացրեց նախարարը: Նրա խոսքով՝ որևէ պաշտոնյա, քաղաքական գործիչ չպետք է տեղ ունենա բուհերի խորհուրդներում, որպեսզի բուհերն առավելագույնս լինեն ինքնավար, և ակադեմիական ազատությունները դրանից չտուժեն:

Անդրադառնալով ռեկտորների փոփոխության հարցին՝ Արայիկ Հարությունյանը նշեց, որ նման գործընթանցներ կան, իրենք առանձին-առանձին ուսումնասիրում են բոլոր բուհերի հետ կապված խնդիրները: Նախարարը, սակայն, չցանկացավ որևէ բուհի հետ կապված կարծիք հայտնել՝ նշելով, որ այն համալիր խնդիր է, որը կլուծվի օրենսդրական փոփոխություններով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular