ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ում ականջներն են երևում Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցների գործադուլի ետևում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սմբատ Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Վերջին օրերին Հայաստանը ալեկոծվեց մի շարք գործարանների աշխատակիցների բողոքի ցույցերից և գործադուլից։ Ըստ մամուլի, դրանց թվում էի նաև Արարատ ցեմենտի գործարանի աշխատակիցները։ Սակայն մամուլի հրապարակած տվյալները լրացուցիչ ուսումնասիրության կարիք ունեն, քանի որ մի շարք հանգամանքեր ստիպում են դրանց ավելի ուշադիր նայել։ 

Այսպես, պարզվում է, որ Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցների բողոքի ցույցի մասին սոցցանցերում գրել է ոմն Իսպանիայում բնակվող օգտատեր, որը արդեն տարիներ շարունակ բնակվում է արտերկրում և ոչ մի կապ չունի Հայաստանում ընթացող գործընթացների հետ։ Հենց այստեղ էլ առաջանում են կասկածի առաջին հետքերը։ Ինչո՞ւ պետք է Իսպանիայում բնակվող օգտատերը հանկարծ մտահոգվի Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցների բողոքով և առավելս ևս ուղղորդված ձևով դա տարածի սոցցանցերում։

Երկրորդ, որքան էլ մամուլը գրի, որ բողոքի են դուրս եկել Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցները, սակայն իրականում բողոքողների մեծ մասը եղել են անձինք, ովքեր որևէ կապ չունեն Արարատի ցեմենտի գործարանի հետ։ Այսինքն այս ամենը եղել է ուղղորդված գործընթաց, որին որոշ մարդիկ «տակից» մասնակցել են և ամեն ինչ արել, որպեսզի մասսայական գործադուլի տպավորություն ստեղծվի, իսկ Իսպանիայում բնակվող ինչ-որ օգտատեր այդ ամենը տարածել է սոցցանցերում։ 

Այնինչ պետք է նշել, որ գործարանի տմնօրինությունը հանդիպել է աշխատակիցների հետ, որոշ հարցերի տեղում լուծում է տրվել, իսկ որոշ հարցերը այս պահին լուծման ընթացքի մեջ են։ Սակայն թերևս այդ ամենը դուր չի եկել որոշ ուժերի կամ անձանց, ովքեր կողքից կրակի վրա յուղ են լցնում։ Սակայն որքան էլ նրանք ջանան, Արարատի ցեմենտի գործարանի աշխատակիցների բողոքի ցույցերին ուշադիր նայելիս պարզ զգացվում են դրվագներ, որոնք հուշում են, որ այս ամենի հետևում պարզ երևում են որոշ անձնաց ականջներ։

Եվս մեկ հավելում․ Արարատի ցեմենտի գործարանում այսօր կա 1200 աշխատակից, այն դեպքւմ, երբ գործարանը կարող է աշխատել շատ ավելի քիչ աշխատակիցներով, սակայն, ելնելով ստեղծված ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից, Գագիկ Ծառուկյանը որոշում է կայացրել չկրճատել ոչ մի աշխատակցի, մի բան, ինչը բացառիկ քայլ է Հայաստանի գործարարների դեպքում։ 

Նշենք, որ աշխատակիցների խնդիրների վրա դիվիդենտներ հավաքելը և բողոքի ցույցեր կազմակերպելը առնվազն ստորություն է, և վաղ թե ուշ բացահայտվելու է, թե ովքեր են կանգնած այս ամենի ետևում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular