ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ակնկալում եմ արագ գործողություններ». Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ քաղաքացիական ակտիվիստների դեմ հարձակումներին և դիմեց ոստիկանապետին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ներքաղաքական վերջին շրջանում քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ տեղի ունեցած հարձակումների և դրանք քննելու հարցին: «Ապրիլին ունեցել ենք դեպքեր, երբ հարձակումներ են գործել և ջարդել ավտոմեքենաներ: Այդ գործերը պետք է քննվեն, և լուծվի անձանց ավտոմեքենաների խնդիրը, հասկանալ, ով է այդ պատասխանատվությունը կրելու և բացահայտել բոլոր գործերը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

Կառավարության ղեկավարը հիշեցրեց, որ ուսանողների վրա հարձակում էր տեղի ունեցել Հերացի փողոցում, իսկ հարձակման տեսարանը տարածվել է համացանցում: «Պարզվում է, որ այդ գործը կարճվել է: Պետք է այս գործելակերպին վերջ տալ, արտոնյալ մարդկանց հանդիպելով՝ գնում ենք գործերի կարճման: Մարդիկ պետք է հստակ տեսնեն, որ մենք գնում ենք գործերը բացահայտելու ճանապարհով, այսօր, ցավոք, այդ ուղերձները չկան, և հույս ունեմ, որ կտեսնենք: Պետք է ստուգվի կարճման որոշման օրինականությունը, որովհետև այն, ինչ մամուլը գրում է, պարզվում է, որ գործերը կարճելը օրենքի հետ կապ չունի»,- ասաց Փաշինյանը:

 

ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանն էլ իր հերթին ավելացրեց, որ համաձայն մամուլի տեղեկությունների, մի քանի օր առաջ անհատ անձինք «Երևան սիթի» խանութի մոտ հարձակում է եղել մի խումբ ակտիվիստների վրա, ովքեր պահանջում են Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրաժարականը:

 

Արձագանքելով՝ Նիկոլ Փաշինյանը դիմեց ոստիկանապետ Վալերի Օսիպյանին. «Բացառված է բռնության որևէ դեպք, որն ամբողջական քննության չարժանանա: Ինձ չի հետաքրքրում՝ ով է բռնության հեղինակը, և ով է զոհը, քաղաքական որ թիմից է, որ ճամբարից և որ կուսակցությունից: Պետք է ունենանք բռնությունից զերծ հանրություն: Պարոն Օսիպյան, ակնկալում եմ կոնկրետ և արագ գործողություններ»:

 

Արարատ Միրզոյանը միաժամանակ նշեց, որ պատրաստ է որպես վկա ներգրավվել տարբեր գործերի քննության ընթացքում, քանի որ դրանցից մի քանիսին եղել է ականատես:  

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Tech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationLusine Yeghiazaryan joins the Board of Trustees of the Music for the Future FoundationYoung Musician from the “Born in Artsakh” Program, Arsen Safaryan, Performed at the Anniversary Concert of the “Artis Futura” Foundation with the Moscow “Russian Philharmonia” Symphony OrchestraYoung Musicians of the “Born in Artsakh” Program Bring the Voice of Artsakh to MoscowThe Sound of Artsakh in the USAEducational Trip and First U.S. Concert of the Music for Future Foundation’s Young MusiciansEmpowering the Next Generation of Armenian Talents: “Music for Future” Foundation’s First Concert in the U.S.DIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” ProgramDIALOG Organization - Partner of the “Born in Artsakh” Program“Past”: A Publicly Funded Concert for the Privileged Few? With a Mission to Preserve Armenian Heritage: AraratBank Sponsors the "Artsakh" Orchestra Concert Ardshinbank Donates 120 Million AMD to the Hayastan All-Armenian FundAndron Participates in the Tomorrow Mobility World Congress 2024: Driving Innovation in E-MobilityKhachaturian International Youth Competition launched in China with performance by “Music for Future” Foundation’s Cellist Mari HakobyanNew promotion from AMIO BANK for international SWIFT transfers Shtigen Group is Ready to Support the Development of the Capital Market in Armenia 100% shares of Instigate Semiconductor CJSC is now owned by Microchip Technology inc.Exclusive evening on March 1
Most Popular